թումանյան
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Արևելք-Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով միջազգային գիտաժողովին: Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրությանը նվիրված գիտաժողովի բացման ելույթում տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հայտնի է իր թարգմանչական հին ավանդույթներով: Պատահական չէ, որ մեր…
Լոռու մարզի մի շարք համայնքներում, հատկապես Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում, նախորդ օրը երեկոյան հերթական կարկտահարությունն է տեղի ունեցել, ինչի արդյունքում լուրջ վնասներ են կրել գյուղացիական տնտեսությունները: Ստեփանավանի տարածաշրջանի խոշորացված Գյուլագարակ համայնքում կարկուտը վնասել է ցանքատարածությունները, կարտոֆիլի դաշտերը, ծառերից թափել ամբողջ բերքը: Վարդաբլուրի վարչական ղեկավար Ռուսլան Օհանյանը ՀԺ-ին հայտնեց, որ հակակարկտային կայանքներ գյուղում կան տեղադրված, երեկ…
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։ Բարենպաստ եղանակը թույլ է տալիս շինարարությանը լայն թափ հաղորդել։ Իրականացվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների և հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման, ասֆալտբետոնե ծածկի մաշված շերտի հեռացման աշխատանքներ։ Առանձնակի ուշադրություն է դարձվում…
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հին և պատմական մեքենաների ակումբը կազմակերպել է ավտոարշավ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ավտոարշավի մասնակիցներն առավոտյան հավաքվել են Թումանյանի տուն թանգարանի առջև, որտեղից էլ շարժվել են Դսեղ: Այժմ ավտոերթի մասնակիցները Դսեղում են, վերջին կանգառը լինելու է Թբիլիսիում: Երթին մասնակցում են բացառապես ռետրո մեքենաներ:
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 7-ին Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 14:00-ից 20:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:
Հունվարի 29-ին՝ ժամը 22:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենան վարորդը` Տ. Մ. դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին,…