թուրքական ապրանքներ
ԱԺ-ում քննարկվել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգելու հարցը
ՀՀ ազգային ժողովը հայտնել է, որ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել են թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգելու հարցը: «Թուրքական ծագում ունեցող ապրանքների արգելքին վերաբերող թեմայով աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: ԱԺ նախագահի…
Շրջանառվում է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ լրացումների նախագիծը
Սեպտեմբերի 1-ին ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am-ում, շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ լրացումները և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացումներ և փոփոխություն կատարելը պայմանավորված է…
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքների վերաբերյալ
Օգոստոսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքների և նոր շուկաների վերաբերյալ։ «Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցները կօգնեն գործարարներին գտնելու թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքներ եւ նոր շուկաներ։ Ուղեցույցներում նկարագրված են՝ ներմուծման ընթացակարգերը, արտաքին շուկաների հնարավոր այլընտրանքները, լոգիստիկան, տրանսպորտային ծախսերը, անհրաժեշտ միջազգային պայմանագրերը, մատակարարների կոնտակտային տվյալները: Ուղեցույցները մշակվել են Էկոնոմիկայի նախարարության և Business…
Հորդորում եմ՝ Վրաստանի սահմանով թուրքական ապրանքներ ներմուծելու փորձ չանել․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ խոսեց Վրաստանի սահմանով թուրքական ապրանքների ներմուծման հնարավոր ռիսկի մասին։ Նա հիշեցրեց, որ Կառավարության որոշմամբ՝ 6 ամսով արգելվել են թուրքական ծագման ապրանքների ներմուծումը։ Հովհաննիսյանը նշեց, որ հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանը ֆիզիկանան անձանց համար, բայց միևնույն ժամանակ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է նաև այդ դեպքում,…
Էրդողանը խնդրել է Թուրքիայի բնակիչներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներից
Էրդողանը խնդրել է Թուրքիայի բնակիչներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներից։ «Ինչպես Ֆրանսիայում են կոչ անում հրաժարվել թուրքական ապրանքներից, այդպես էլ ես դիմում եմ իմ ժողովրդին։Մի արժանացրեք նրանց այդպիսի պատվի, մի գնեք ֆրանսիական արտադրողների ապրանքները»,- շեշտել է Էրդողանը Անկարայում իր ելույթի ժամանակ։ Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը պետք է պաշտպանի Ֆրանսիայի մուսուլմաններին, որոնք, նրա խոսքերով,…






