թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի խորհրդարանում քաղաքական գործիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել բանտարկված ընդդիմադիր գործչի կարգավիճակի համար։ Այս մասին հայտնում է BBC-ն: Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունից (TIP) պատգամավոր Ահմեդ Շըքը ելույթ է ունեցել, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող ԱԶԿ կուսակցության պատգամավոր Ալփայ Օզալանը մոտեցել և փորձել է ապտակել նրան։ Այնուհետև սկսվել է ավելի բուռն կռիվ։ Ծեծկռտուքից հետո խորհրդարանի պաշտոնյաներին…
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը օգոստոսի 15-ին արտակարգ նիստ է հրավիրել։ Այդ օրը ելույթ կունենա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։ «Ես օգոստոսի 15-ին հրավիրում եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ ցույց տալու մեր ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և նրա գործին, և ապահովելու, որ պաղեստինյան ճնշված ժողովրդի ձայնը լսելի լինի ողջ աշխարհին»,- ասել է Քուրթուլմուշը: Թուրքիայի նախագահի հաղորդակցության…
Թուրքիայի խորհրդարանը մարտի 31-ի գիշերը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումին։ Ներկա բոլոր 276 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել, հայտնում է Anadolu գործակալությունը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինն էր, որը չէր վավերացրել ռազմական դաշինքին միանալու Հելսինկիի հայտը: Նախավերջին երկիրը` Հունգարիան, մարտի 27-ին էր հաստատել հայտը։ Մարտի 1-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է երկրի՝ դաշինքին միանալու…
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում հերթական սուր վեճն է սկսվել, այս անգամ՝ կին պատգամավորների միջև: Տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցնել կանանց: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Մեջլիսում քաղաքական կրքերը թեժացել են իշխող ուժի պատգամավոր Բահար Այվազօղլուի ելույթից հետո, որը քննադատել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ԺՀԿ պատգամավորներին և նրանց խորհրդարանական ելույթները՝ նշելով, որ…
Օգոստոսի 20-ին ozgurpolitika.com-ը հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը: Փայլանը նշել է, որ Անկարայի պատմամշակութային ժառանգության մաս համարվող և 90-ականներին պահպանվող տարածք հայտարարված այս պատմական գերեզմանատան թալանը գանձ որոնողների կողմից խորապես վիրավորում է ոչ միայն Թուրքիայի հայ համայնքին, այլ…
Իր թվիթերյան էջում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է. «Հրանտ Դինքի ընկերները 12 տարի անց էլ արդարություն են փնտրում»: Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի քննությունը շարունակվելու է Սեպտեմբերի 4-6-ին, որում ներգրավված է 76 մեղադրյալ: Հավանաբար շարունակվելու է նաև վկաների ցուցմունքները լսելու գործընթացը: «Հրանտ Դինքի սպանությունից անցել…
Գրիգոր Խաչատրյանի «Սասունցիների պարը» բալետային ներկայացմամբ Նոր Նորքի հայորդաց տան սաները հաջողությամբ են հանդես եկել Ստամբուլի օպերային թատրոնում` արժանանալով ոչ միայն հայ, այլև օտարազգի արվեստասերների ծափողջյուններին: Մայիսի 7-ի ներկայացմանը ներկա են եղել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Թուրքիայի քաղաքապետը և այլոք: «Հանդիսատեսի վաթսուն տոկոսը հայեր էին, մնացյալը` այլազգիներ: Ստամբուլի քաղաքապետը, ներկայացումը դիտելուց հետո ասաց,…
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննարկում անցկացնել: Այս մասին ասված է Փայլանի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև: «1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին քաղաքագետներ, գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժներ, գիտնականներ, բանասերներ և այլ բազմաթիվ հայ մտավորականներ: Նրանք նաև աքսորվեցին Այաշ ու Չանղրը, ապա…
Թուրքիայում շարունակվում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, հաղորդում է Ermenihaber-ը։ Հայտնի է դարձել, որ առաջիկայում ևս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որպեսզի միանգամից 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այդ ցուցակում են քրդամետ կուսակցության Վանի պատգամավոր Բեդիա Օզգյոքչե Էրթանը (նրա նկատմամբ 2 միջնորդություն է ներկայացվել), Դիարբեքիրի պատգամավոր…