fbpx
Աշխարհ

Կարո Փայլանը բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը

Օգոստոսի 20-ին ozgurpolitika.com-ը հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը:

Փայլանը նշել է, որ Անկարայի պատմամշակութային ժառանգության մաս համարվող և 90-ականներին պահպանվող տարածք հայտարարված այս պատմական գերեզմանատան թալանը գանձ որոնողների կողմից խորապես վիրավորում է ոչ միայն Թուրքիայի հայ համայնքին, այլ նաև Անկարայի բնակիչներին և մեր բարեխիղճ քաղաքացիներին։

Փայլանի խոսքով՝ գանձագողերը բացել են հելլենիստական դարաշրջանին պատկանող մի շարք գերեզմաններ և այնտեղ գտնվող ոսկորները այս ու այն կողմ ցրել, որից հետո ուսումնասիրություններ իրականացրած ոստիկանները փակել են բացված գերեզմանոցները:

Այս ամենի վերաբերյալ Կարո Փայլանը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ