թռչուն
Որո՞նք են արագիլների աղտոտման հավանական օջախները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, աշխատանքներին ներգրավված այլ մասնագետների և կամավորական խմբի անդամների հետ վերջին օրերին մշտադիտարկում է իրականացվում Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։ Իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն…
Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ
Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի կարմիրգրքյան, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook֊ի էջից: Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվել է իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ»…
Հավալուսնը ընկել է բնակիչներից մեկի այգին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Animal Lovers կենդանասերների ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Էս սիրունը չուի ընթացքում ինչ-որ պատճառով ընկել է բնակիչներից մեկի այգին: Բնակիչները մշակել են նրա վնասվածքները և փորձել են կերակրել, բայց թռչունը հրաժարվում է ուտելուց, միայն ջուր է խմում: Երիտասարդ առանձյակ է: Մասնագետները արդեն տեղյակ են և կզբաղվեն նրանով: Գանգրափետուր հավալուսն. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում»:…
Նոր Զելանդիայում հայտնաբերվել են դարեր առաջ անհետացած թռչնի հետքեր
Նոր Զելանդիայի բնակիչը շան հետ զբոսանքի ժամանակ գետի ափին հայտնաբերել է տարօրինակ ոտնահետքեր: Այդ տեղանք ժամանած մասնագետները պարզել են, որ դրանք Մաո տեսակի թռչունի են պատկանում։ Այս թռչնատեսակը վերացել է 16-րդ դարում: Նշվում է, որ դրանք կշռել են 250 կիլոգրամ և մարդուց գրեթե երկու անգամ բարձրահասակ են եղել։ Ըստ գիտնականների՝ հայտնաբերված հետքերն առաջին ապացույցներն են…





