Այս երեք երաժշտական գործերին միավորում է առավոտյան թեման։ Լուսաբացը՝ օրվա սկիզբն է, որին հետևելն օրվա ամենահաճելի պահերից են։ Այս երեք երաժշտական գործերը, որոնց մասին կխոսենք, միմյանցից կտրուկ տարբերվում են թե՛ երաժշտական ոճով, թե՛ տեքստերի բովանդակությամբ, բայց յուրաքանչյուրն էլ հիանալի են իրենց ձևաչափում։
Edvard Grieg – Morning Mood (Peer Gynt) (1875)
«Առավոտյան տրամադրություն» ստեղծագործությունը գրվել է 1985 թ.-ին։ Այն դասական ժանրի է։ Երգը նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի Պեր Գյունտ սիմֆոնիկ սյուիտից է։ Այն գրվել է դրամատուրգ
Հենրիկ Իբսենի համանուն պիեսի հիման վրա։
Պեր Գյունտը սյուիտը սկսվում է «Առավոտ» պիեսով, որը կառուցված է մեկ հնգատոն մեղեդու տարբերակային զարգացման վրա։ Այն նկարագրում է գլխավոր հերոսի՝ Պերի հուշերը հայրենիքի մասին։ Այս մեղեդին հանդարտ է ու լուսավոր։ Երաժշտությունը պատկերում է աստիճանաբար արթնացող բնությունը՝ արևը, որը շողում է ամպերի միջից, նոր արթնացող ու դեռևս քնաթաթախ թռչունների ծլվլոցը, քամուց օրորվող տերևների սոսափյունը և վճիտ աղբյուրների կարկաչյունը։ Պիեսի վերջում երաժշտությունը նմանակում է անտառային ձայների հնչողությանը։
Այն անչափ գեղեցիկ է և հանդարտության անսահման զգացողություն է հաղորդում։
https://youtu.be/kzTQ9fjforY
The Velvet Underground – Sunday Morning (1966)
Sunday Morning (Կիրակի Առավոտ) ռոք ժանրի երգը՝ Վելվեթ Անդերգրաունդի երգն է, որը որպես սինգլ թողարկվել է 1966 թ.-ին։ Իսկ որպես The Velvet Underground and Nico ալբոմի առաջին երգ՝ 1967–ին։
Այն գրել է Լու Ռիդը կիրակի առավոտյան՝ ժամը 6-ին: Նկարիչ Էնդի Ուորհոլը, ով նաև ալբոմի հովանավորողն էր , առաջարկել էր Ռիդին երգ գրել պարանոյայի մասին, որը հատկապես առաջանում է, երբ թմրամիջոցների ազդեցությունը սկսում է կորել առավոտյան:
https://youtu.be/3qK82JvRY5s
Roy Ayers – Everybody Loves the Sunshine (1976)
Ռոյ Այերսը գրել է գեղեցիկ և ջազային Everybody Loves the Sunshine (Բոլորը սիրում են արևը) երգը շատ անսպասելիորեն։ Մի շոգ ամառային օր, նրա մտքում սավառնում էին “Everybody loves the sunshine” և “Feel what I feel, when I feel what I feel, what I’m feeling” բառերը։
Այնուհետև նա մտածում էր ամառային տարբեր բաների մասին՝ օրինակ, որ մարդիկ արևի տակ են ժամանակ անցկացնում, մարդիկ սկսում են արևայրուք ընդունել։ Նա պարզապես մտածում էր մեղուների, իրերնի ու ծաղիկների մասին՝ ամառային շունչ ունեցող բաների:
Աննա Մարտիրոսյան
