Ժառանգություն
ԱՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի արդյունքում…
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Դրա ընթացքում Բորելը կարևորել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Բորելը ընդգծել է խաղաղության հաստատման կարևորությունը։ Նա կարևորել է նաև միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանումը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ: Արցախի մշակույթը համաշխարհային ժառանգության գանձարանում իր առանձին տեղն է զբաղեցնում, և այն պետք է պահպանվի, հանրահռչակվի և փոխանցվի սերունդներին: Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից:…
Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն ու ռմբակոծումը մեծապես մտահոգել է Նիդերլանդների եկեղեցիների խորհրդին։ Հարցի համատեքստում, Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, հակիրճ անդրադարձ կատարելով հակամարտության պատմությանն ու ներկայիս զարգացումներին, դատապարտել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը…
Ժառանգություն կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: Նրանք անդրադարձել են Սահմանադրական փոփոխությունների նախագծին: «ՀՀ ԱԺ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն…
Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության երաշխավոր, մեր ապավենն ու հպարտությունը դարձած բանակից վերջին մեկ ու կես ամսում արդեն մեկ տասնյակից ավելի երիտասարդների մահվան գույժն անընդունելի իրողություն է, որի հետ ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է, որ մեր…
Հայաստանում ներքաղաքական իրավիճակին է անդրադարձել «Ժառանգություն» կուսակցությունը և հանդես եկել տարածելով հայտարարությամբ։ «Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի 2020թ. վերջին զարգացումները մեր պետությունից պահանջում են արագ և վճռական արձագանքում, բազմակողմ գործողություններ հանրային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտում: «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ, ցավոք, ՀՀ պետական համակարգը կարևորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է, իսկ հասարակական, քաղաքական փոխըմբռնումը գաղափարակից…
«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդում է ներկայացրել պետական բարձրագույն օրենսդիր մարմնի անգործունեության մասին: Հայտարարությունում ասվում է. «2019 թ. Հոկտեմբերի 25-ին, ի պատասխան ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած անպատեհ արտահայտությունների, պաշտոնական նամակով դիմեցինք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել և պատշաճ գնահատական տալ «Ժառանգություն» կուսակցության…
Բոլոր պաշտոնյաները, կառույցները, որոնք առնչվել են Մարտի 1-ի գործին պետք է հարցաքննության կանչվեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին առնչվող դատավարությանը: «Մարտի 1-ի հարցով իմ անձնական և «Ժառանգություն» կուսակցության հավաքական կարծիքը միշտ եղել է այն, որ պատկան բոլոր կազմակերպությունները, բոլոր նախագահները, բոլոր պաշտոնյաները, ովքեր…
Ժառանգություն կուսակցությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված «Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային մտահոգությունների ողջ թնջուկը ակնհայտ են դարձնում հանքարդյունաբերության ասպարեզում պետական քաղաքականության խոցելիությունը: Վարչապետ Փաշինյանի կոչը՝ ապաշրջափակելու հանքավայրը և դրան անմիջաբար հաջորդած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կոշտ պատասխանը Հայաստանում իշխանության և հանրության միջև լարվածության դաշտ են ստեղծում, որից պետք է…
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նոր մի տեղեկատվություն ստացա, որն ամբողջականացրեց այսօրվա՝ Արսեն Թորոսյանի դեմ կազմակերպած շոուի խորապատկերը: Թեև առանց այս տեղեկատվության էլ պարզ էր, որ սա հարձակում էր ոչ թե զուտ Արսեն Թորոսյանի, այլ իշխանության վրա և «տարօրինակորեն» համընկնում էր Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքների, Վիտալի Բալասանյանի՝ Հայաստանի ժողովրդի և…
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: «Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է , որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին: Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար և վտանգահարույց գործողությունը և հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը…
«Ժառանգություն» կուսակցությունը անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Այս առնչությամբ, կուսակցության տարածած հայտարարություն ում ասվում է. «Մեր պետության ընտրական գործընթացների ժամանակագրությունը հարուստ է բացասական նախադեպերով ոչ միայն համապետական, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համապատկերում: Հայոց պետության ժողովրդավարացման ներկայիս կարևորագույն շրջադարձում «Ժառանգություն» կուսակցությունը անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը, որը մեկնարկեց դեռ անցյալ տարեվերջին…
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ավտոմեքենաների մաքսազերծման` Նորագավիթում գտնվող կետում աշխատանքից հեռացված Հայկ Մարտիրոսյանի դեպքին, որը թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին: «Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին և կարող է և հեռացվել (այլ բան է, թե…
Այսօր կայացել է «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարը։ Համագումարից մի քանի ժամ անց կայացել է նաև նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ քվեարկության արդյունքում «Ժառանգություն» կուսակցության վարչության նոր նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ Նարինե Դիլբարյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ կուսակության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում։ Նա նշել…