Ժերար Դեպարդյե
Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության մեջ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել 2021 թ. երկու կանանց սեռական ոտնձգության մեջ և ստացել 18-ամսյա պայմանական ազատազրկում։
Ոստիկանները տուգանել են հարբած Դեպարդյեին
Ֆրանսիացի հռչակավոր դերասան Ժերար Դեպարդյեն տուգանվել է հարբած վիճակում սկուտեր վարելու համար։ Այս մասին հայտնում է Le Point ամսագիրը։ Նշվում է, որ ոստիկանները կանգնեցրել են Դեպարդյեին, խնդրել են թեստ հանձնել, որից հետո պարզվել է, որ դերասանի օրգանիզմում ալկոհոլը թույլատրելիից բարձր է։ Ըստ աղբյուրի՝ իրապահները արձանագրություն են կազմել ու առգրավել Դեպարդյեի սկուտերը։
Ժերար Դեպարդյեն հանդես կգա Չեխոսլովակիայի մասին ֆիլմում
Դերասան Ժերար Դեպարդյեն կմարմնավորի խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևին 1986-ին Պրահայի գարնան մասին ֆիլմում։ Այս մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Անտոնիո Լեկան: Այս մասին հաղորդում է CTK պարբերականը։ «Մենք պարոն Դեպարդյեի հետ պայմանագիր ենք ստորագրել։ Սեպտեմբերին Փարիզում կհանդիպենք նրա և նրա թիմի հետ և կքննարկենք ֆիլմի նկարահանման մանրամասները։ Ինչ վերաբերում է Ալեքսանդր Դուբչեկի դերակատարին, նրան…
Նատալյա Օրեյրոն Պուտինից ռուսական անձնագիր է խնդրել
Ուրուգվայցի դերասանուհի Նատալյա Օրեյրոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական անձնագիր է խնդրել: Այս մասին հայտնում է «Говорит Москва»-ն: Նրա խոսքով՝ «ինքն ավելի շատ է ռուս, քան Ժերար Դեպարդյեն»: Դերասանուհին առնվազն 15 անգամ եղել է Ռուսաստանում:




