Ժիրու
Ժիրուն խոսել է Ֆրանսիայի հավաքականում իր ապագայի մասին
«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Ֆրանսիայի հավաքականում իր ապագայի մասին։ «Կարո՞ղ է այս Եվրոպայի առաջնությունը լինել իմ վերջին մրցաշարը Ֆրանսիայի հավաքականի հետ: Այո, հնարավոր է։ Ինչպես ասացի, ես հիմա ավելի մոտ եմ կարիերայիս ավարտին: Պետք է հնարավորինս վայելել ամեն պահը, բայց ես դեռ ոչինչ չեմ հայտարարել։ Téléfoot-ում ինձ հաճախ անվանում են «անխորտակելի», ինչը հիանալի…
Ժիրուն կարիերան կշարունակի MLS-ում
«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մոտ է «Լոս Անջելես» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ MLS-ը ներկայացնող ակումբը 37-ամյա ֆրանսիացու հետ բանավոր համաձայնության է եկել․ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Նշվում է, որ կողմերը շուտով կավարտեն գործարքը, իսկ ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա ամռանը։ Այս մրցաշրջանում Ժիրուն անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14…
37 տարեկան եմ, բայց ավելի քան երբևէ մոտիվացված եմ Միլանի հետ ՉԼ-ն հաղթելուն․ Ժիրու
«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերի» դեմ կայանալիք առաջին հանդիպման մասին։ «Դերբին միշտ էլ առանձնահատուկ հանդիպում է։ Շատ հպարտ եմ այս միլանյան թիմով, հուսով ենք, որ վաղը կարող ենք ինչ-որ աչքի ընկնող բան ցույց տալ։ Մենք գիտենք, որ այս որակներով կարող ենք մեծ հաջողությունների հասնել, բայց պետք է 110%-ով լիցքավորված լինենք:…
Մանչեսթեր Յունայթեդը դիտարկել է Ժիրուին ձեռքբերելու տարբերակը
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է եղել «Միլանի» հարձկավող Օլիվյե Ժիրուի ծառայություններով: Անգլիական ակումբը դիտարկել է իտալական ակումբի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը՝ հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Times-ը: Սակայն ֆրանսիացին պայմանագիրը երկարաձգելու առաջարկի է սպասում միլանյան թիմի կողմից: «Միլանի» և հարձակվողի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հաղորդվում…
Միլանը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ժիրուի հետ
«Միլանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ, հայտնում է Football Italia-ն: Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը գոհ է ֆուտբոլիստի ելույթներից և ցանկանում է երկարաձգել ֆրանսիացու հետ մինչև 2023 թվականի ամառ հաշվարկված պայմանագիրը։ Ժիրուն «Միլանի» կազմում խաղում է 2021 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր հարձակվողը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 57 հանդիպում՝ դառնալով 23 գոլի…
Ո՞վ է Միլանի՝ նոյեմբերի լավագույն ֆուտոլիստը
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Միլանի» երկրպագուները թիմի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ընտրել հարձակվող Օլիվյե Ժիրուին։ Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել նոյեմբերի 5-ին «Սպեցիայի» դեմ խաղում (2:1), որն էլ ազդել է երկրպագուների կարծիքի վրա։ ՉԼ-ում նա երկու գոլ է խփել նաև «Զալցբուրգի» դարպասը։
Դեշամը վերջնական որոշում է կայացրել Ժիրուի՝ հավաքական հրավիրելու վերաբերյալ
«Միլանի» 36-ամյա կենտրոնական հարձակվող Օլիվյե Ժիրուն կմեկնի ԱԱ-2022։ RMC Sport-ի փոխանցմամբ՝ Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում ներառել է փորձառու ֆուտբոլիստին։ Այս մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի Քաթարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Աշխարհի առաջնության խմբային փուլում Դեշամի սաները կհանդիպեն Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի ընտրանիների հետ։ Հիշեցնենք, որ ֆրանսիացիներն աշխարհի գործող չեմպիոններն…
Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի՝ ամենատարեց գոլի հեղինակը
Օլիվյե Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենատարեց գոլի հեղինակը: Ազգերի լիգայի 5-րդ տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում գելի հեղինակ դառնալու պահին Ժիրուն 35 տարեկան 357 օրական էր: Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուների ցանկում երկրորդն է. նա 49 գոլ է խփել հավաքականի կազմում: Ֆրանսիայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունել է Ավստրիայի և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Ժիրուն կարող է տեղափոխվել Ա Սերիա
«Ինտերն» ու «Լացիոն» հետաքրքրված են «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուի ծառայություններով և այս ամառ կփորձեն ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմի հետ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը մոտենում է ավարտին, և նա հնարավորություն կունենա անվճար տեղափոխվել այլ ակումբ: Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից:







