Միլանը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ժիրուի հետ

Ամենադիտվածներ

Պետք է օգտագործեմ լրատվամիջոցները և խոսեմ Քրիստոսին նվիրվածությանս մասին․ Ժիրու

«Միլանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ, հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը գոհ է ֆուտբոլիստի ելույթներից և ցանկանում է երկարաձգել ֆրանսիացու հետ մինչև 2023 թվականի ամառ հաշվարկված պայմանագիրը։

Ժիրուն «Միլանի» կազմում խաղում է 2021 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր հարձակվողը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 57 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նա այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում ԱԱ-2022-ում։

Ամենաթարմ