ԺՀԿ
Թուրքիան ուժեղացնում է ճնշումները Ստամբուլի կալանավորված քաղաքապետի դեմ
Թուրքիայում Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը հրահրում է համազգային բողոքի ցույցեր՝ խորացնելով քաղաքական լարվածությունը կարևոր ընտրություններից առաջ:
Ընդդիմադիր կուսակցապետը դարձյալ բարոյական փոխհատուցում կվճարի Էրդողանին
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական անգամ պարտավորեցվել է բարոյական փոխհատուցում վճարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ 2018թ․ հուլիսի 17-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM) ելույթ ունեցած Քըլըչդարօղլուն վիրավորել է նախագահ Էրդողանի անձը։ Էրդողանի փաստաբան Թուղբա Սաղլամ Էքերն իր ներկայացրած դատական հայցում պահանջել է…
Ընդդիմադիրները պահանջել են ամբողջությամբ չեղարկել Ստամբուլի 39 շրջաններում կայացած ընտրությունները
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) և «İYİ» կուսակցությունը առանձին-առանձին դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով ամբողջությամբ չեղարկել 2019թ․ մարտի 31-ին Ստամբուլի 39 շրջաններում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ ԺՀԿ փոխնախագահ Մուհարրեմ Էրքեքը հիշեցրել է, որ ԿԸՀ-ն ստամբուլյան ընտրությունների նման մի շարք այլ իրավիճակներում նախկինում կայացրած իր որոշումներում լրիվ հակադիր դրույթներ է…
Թուրքիայում հայ պատգամավորը որոշել է դառնալ Ստամբուլի ավագանու անդամ
Հայազգի Սելինա Դողանը, որ Թուրքիայի ազգայնական ԺՀԿ կուսակցությունից ընտրված պատգամավոր է երկրի խորհրդարանում, որոշել է թեկնածությունը դնել Ստամբուլի ավագանու ընտրությունների ժամանակ։ Նա առաջադրվելու է իր հարազատ Շիշլի թաղամասում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Դողանը առաջին հայերից է, որ թուրքական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել տասնամյակների ընդմիջումից հետո։ Նա ներկայացնում է Թուրքիայի հանրապետության հիմնադիր…
Թուրքական դատարանները ընդդիմադիրին պարտավորեցրել են 270 հազար դոլարի փոխհատուցումներ վճարել
Թուրքական դատարանները գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել են 1.5 մլն թուրքական լիրայի (275.000 դոլար) փոխհատուցումներ վճարել: Ի դեպ, բոլոր այդ դատավճիռները կայացվել են Քըլըչդարօղլուի՝ կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց (2010 թ.) հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վիրավորելու համար Քըլըչդարօղլուի դեմ ընդհանուր առմամբ 147.000 (27000 դոլար) լիրայի փոխհատուցման պահանջով դատական գործընթացներ է նախաձեռնել…





