ժորդի ալբա
«Ինտեր Մայամիի» մարզիչ Խավիեր Մասկերանոն հաստատել է, որ Լիոնել Մեսսին պատրաստվում է ծրագրի համաձայն և հասանելի կլինի թիմի առաջիկա ընկերական խաղին «Սպորտինգ Սան Միգելիտոյի» դեմ այս կիրակի, Պանամայում: Մասկերանոն ընդգծել է, որ Մեսսին հետևում է ծրագրին, որը մշակվել է մարզչական շտաբի կողմից: «Լեոն շատ լավ է, համաձայն այն ամենի, ինչ մենք պլանավորել էինք», – մամուլի…
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ պաշտպան Ժորդի Ալբան ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է Լա լիգայի 8-րդ տուրի հանդիպմանը: Սրան զուգահեռ հանդիպմանը ազդրի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Պեդրին: «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին. մրցակիցը «Ատլետիկոն» է:
«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժորի Ալբան իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել։ Այս մասին տեղեկանում ենք Ալբայի սիրելիի՝ Ռոմարե վենտուրայի Instagram-ի էջից, որտեղ նա լուսանկարներ է հրապարակել։ «Դու ասացիր՝ այո՛: Սիրում եմ քեզ», – իր հերթին գրել է Ալբան։ View this post on Instagram A post shared by Romarey Ventura (@romarey_ventura)
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժորդի Ալբան ամփոփել է Իտալիայի հետ երեկվա EURO-ի կիսաեզրափակչի հանդիպումը։ «Սա ուժեղ հարված է, մենք ավելիին էինք արժանի: Բայց այդպիսին է 11-մետրանոց հարվածաշարը: Մենք հպարտ ենք մեր թիմակիցներով ու անձնակազմով: Ունենք զարմանալի թիմ: Արժանի էինք ևս մեկ գոլի հեղինակ դառնալ»։ Հիշեցնենք, որ խաղում 11-մետրանոցներով հաղթեց Իտալիան։
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան անկեղծացել է՝ իր ապագայի հետ կապված ցանկությունների վերաբերյալ։ «Ինձ 3 տարի է մնացել պայմանագրով, ես տեսնում եմ, որ կարող եմ ավարտին հասցնել այն: Ակումբը պետք է որոշում կայացնի, բայց ես ցանկանում եմ ամբողջ կյանքս անցկացնել «Բարսելոնայում»,- Ալբայի խոսքերը փոխանցում է Goal․com-ը:
Իսպանիայի գավաթի 1/4-րդ եզրափակիչ խաղի ժամանակ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Ժորդի Ալբան ուշագրավ արդյունքներ են գրանցել։ Թիմի ավագ Մեսսին կատարեց «Բարսայում» իր 300-րդ գոլային փոխանցումը, իսկ Ալբան հեղինակեց «Բարսելոնայում» իր առաջին դուբլը։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի մրցակիցը «Գրանադան» էր, ում նկատմամբ «Բարսան» հաղթանակ տարավ 5-3 հաշվով։
Ինչպես հաղորդում է Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, ձախ պաշտպան Ժորդի Ալբան ձախ ոտքի ազդրի մկանի վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը երեկ կայացած Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի 40-րդ րոպեին փոխարինվեց ստացած վնասվածքի պատճառով: Այսօր Ալբան մանրակրկիտ բուժզննում կանցնի, ինչից հետո հայտնի կդառնան նրա վերականգման ժամկետները: Նախնական տվյալներով, Ալբայից կպահանջվի մոտ 2 շաբաթ:
«Բարսելոնա»-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կնոջ հետ զվարճանում է Իբիցա կղզում, որը հայտնի է իր գիշերային ակումբներով: Նրանց հետ միասին ընտանեկան հանգիստն են վայելում նաև արգենտինացու խաղընկերներ Լուիս Սուարեսն ու Ժորդի Ալբան, ինչպես նաև «կապտանռնագույններ»-ի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն, ով ներկայում հանդես է գալի «Մոնակո»-ում: Հիշեցնենք, որ Մեսսին, Սուարեսն ու Ալբան չէի մեկնել…
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հայտնում է Sport.es-ը: Աղբյուրի փոխանցմամբ, երկարատև բանակցությունների արդյունքում կողմերը կարողացել են համաձայնեցրել նոր պայմանագրի պայմանները, որը նախատեսված կլինի մինչև 2014 թվականը: Սպասվում է, որ պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս: Չի բացառվում, որը այն կարվի այսօր` փետրվարի 25-ին: Ավելի վաղ Ալբան հայտարարել էր, որ…
«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Ժորդի Ալբայի հետ մինչև 2024 թվականը: Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը: 29-ամյա իսպանացի պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Ըստ աղբյուրի, պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնապես կհայտարարվի մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը: Ընթացիկ մրցաշրջանում Ալբան մասնակցել է 29 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում: Հաղորդում…
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է շուտով ստորագրել նոր պայմանագիր կատալոնական ակումբի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 9 միլիոն եվրո՝ մեկ մրցաշրջանի համար: Հիշեցնենք, որ Ալբան և ակումբը երկար ժամանակ չէին կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել պայմանագրի շուրջ: Իսպանական մամուլը գրում էր, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան բանակցություններ չի վարում…