fbpx
Սպորտ

Բարսելոնան Ալբայի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, երկարատև բանակցությունների արդյունքում կողմերը կարողացել են համաձայնեցրել նոր պայմանագրի պայմանները, որը նախատեսված կլինի մինչև 2014 թվականը:

Սպասվում է, որ պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:

Չի բացառվում, որը այն կարվի այսօր` փետրվարի 25-ին:

Ավելի վաղ Ալբան հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից» և ցանկանում է կարիերան ավարտել կատալոնական ակումբում:

Ալբան 2012 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա պաշտպանը Պրիմերայի 24 հանդիպման է մասնակցել, դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: «Բարսելոնան», 25 տուրից հետո վատսակելով 57 միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հաղորդում է armsport.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ