Իլյաս Մուչահիտ
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ): 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Իլյաս Մուչահիտի հետ: Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին: