fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր. Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Իլյաս Մուչահիտի հետ: Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ