Ինյակի Վիլիամս
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Բիլբաոյի «Աթլետիկը» և «Բարսելոնան»: Առաջին խաղակեսում թիմերի միջև պայքարը բավական լարված էր։ Հյուրերի կազմում աչքի կարող էր ընկնել Լիոնել Մեսսին, որը մի քանի հրաշալի անցում կատարեց, որոնցից մեկից հետո, Անսու ֆատին չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Տանտերերի կազմում լավ տպավորություն էին թողնում՝ Իկեր Մունիայինը և Ռաուլ Գարսիան: Բացի…