fbpx
Սպորտ

Բարսելոնան խաղի վեջին րոպեին պարտություն կրեց Աթլետիկից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Բիլբաոյի «Աթլետիկը» և «Բարսելոնան»:

Առաջին խաղակեսում թիմերի միջև պայքարը բավական լարված էր։ Հյուրերի կազմում աչքի կարող էր ընկնել Լիոնել Մեսսին, որը մի քանի հրաշալի անցում կատարեց, որոնցից մեկից հետո, Անսու ֆատին չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Տանտերերի կազմում լավ տպավորություն էին թողնում՝ Իկեր Մունիայինը և Ռաուլ Գարսիան: Բացի այդ, «Աթլետիկը» կարողացավ գրավել «կատալոնական» ակումբի դարպասը, սակայն Ինյակի Վիլիամսը գոլը խփեց խաղից դուրս վիճակից:

Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին Գրիզմանը կարող էր գրավել «Աթլետիկ»-ի դարպասը: Մեսսին աջ եզրից փոխանցում կատարեց Ռոբերտոյին, որը գնդակը հասցրեց Գրիզմանին, բայց ՍԻմոնը կարողացավ ֆիքսել գնդակը: Գրիզմանը ևս մեկ հնարավորություն կորցրեց 70-րդ րոպեին, երբ Ռոբերտոն կրկին հրաշալի փոխանցում արեց ֆրանսիացուն, սակայն Սիմոնը նորից փրկեց իր թիմին: Վերջինս շարունակեց իր «աստեղային ժամը»՝ 88-րդ րոպեին հետ մղելվ Մեսսիի մոտ տարածությունից խփած հարվածը:

Այնուամենայնիվ, «Աթլետիկը» հանդիպման 90-րդ րոպեին կարողացավ հաղթանակ կորզել: Գոլի հեղինակ դարձավ Ինյակի Վիլիամսը:

Այսպիսով՝ կիսաեզրափակիչ դուրս եկան ՝«Գրանադան», «Ռեալ Սոսեյդադը», «Միրանդեսը» և «Աթլետիկը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ