ինքնավնասում
Պեպ Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին իր արտահայտությունը
Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում Ֆեյենորդի հետ 3-3 հաշվով խաղից հետո արած իր մեկնաբանությանը։ Խաղի ընթացքում իր թիմը երեք գոլանոց առավելությունից զրկվել էր վերջին 15 րոպեների ընթացքում, ինչը հանգեցրել էր մեծ քննարկումների։ Գվարդիոլայի հումորային դիտարկումը մամուլի ասուլիսի ընթացքում քննադատվեց՝ որպես անզգույշ արտահայտություն՝ կապված ինքնավնասման խնդրի հետ։ Գվարդիոլան մամուլի ասուլիսի…
Գորիսում երիտասարդը հրացանով կրակել է ձեռքին
Մայիսի 13-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Գորիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ ձեռքի դաստակի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը «Տիր» հրացանը նորոգելիս, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ մայիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, երիտասարդն իր…
Հոգեբանները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերը. ՄԻՊ
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հոգեբանները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ու ազատազրկված անձանց հետ այդ առնչությամբ տարվող մասնագիտական աշխատանքները: Այս նպատակով, դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել թիվ 19-64 գրությունը՝ պարզելու ինքնավնասման դեպքերի քանակը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի…
Պետք է դադարեցնել ՔԿՀ-ում ինքնավնասում կատարողին տույժի ենթարկելու և մեկուսացնելու պրակտիկան. ՄԻՊ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է պատժախուց տեղավորելու ձևով կարգապահական տույժի: Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման վարույթ, որի արդյունքում Պաշտպանը կայացրել է խախտման առկայության մասին որոշում: Ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական…
«Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունվարի 12-ին չնախատեսված ստուգում է եղել, ինչի ժամանակ մի կալանավոր ինքնավնասում է արել։ Այս մասին հայտնել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ «Այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել, որի ժամանակ կալանավորներից մեկի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Վերջինս չի ենթարկվել ներքին կանոնակարգին, որից հետո ինքնավնասում է արել,…