fbpx
Իրավական

«Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունվարի 12-ին չնախատեսված ստուգում է եղել, ինչի ժամանակ մի կալանավոր ինքնավնասում է արել։ Այս մասին հայտնել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել, որի ժամանակ կալանավորներից մեկի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Վերջինս չի ենթարկվել ներքին կանոնակարգին, որից հետո ինքնավնասում է արել, անմիջապես տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Իրավիճակը հանգիստ է»,- ասաց նա։

Նավիկյանի խոսքով՝ մյուս կալանավորներն էլ աղմուկ են լսել, իրենք էլ են միացել, աղմուկ բարձրացրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ