ինֆեկցիա
Հիմնանորոգվելու են Ինֆեկցիոնի մասնաշենքերը
Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվելու «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հայաստանում քովիդի դեմ պատվաստումների թիվը հասնում է 1,7 միլիոնի Կիպրոսում հայտնաբերվել է դելտակրոն անունով շտամը «Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից…
Կրթահամալիրներից մեկից աղիքային վարակի ախտանշաններով հոսպիտալացվել է 4 երեխա
Նոյեմբերի 23-ին «Տաթև» կրթահամալիրի տնօրենը ահազանգել էր, որ սաներից 10-ի մոտ աղիքային վարակի ախտանշաններ են։ Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից։ Նշվում է, որ նոյեմբերի 24-ի դրությամբ՝ կրթահամալիրի սաներից 4-ը հոսպիտալացված են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով։ Նրանցից 2-ը գտնվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, իսկ մյուս 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Ըստ…
Տաշիր պիցայում սնվելու հետևանքով 15 մարդ է թունավորվել․ 2-ը երեխաներ են
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Facebook-ի էջից։ Նշվում է, որ թունավորված բոլոր քաղաքացիները սնվել են «Տաշիր պիցա» հանրային սննդի կետում։ Նրանցից 13-ը սնվել են Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի մասնաճյուղում։ Ըստ աղբյուրի՝ թունավորվածներից 2-ը երեխաներ են՝…
Խանջյան գյուղի 10 բնակիչ թունավորվել է
«Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը հայտնել է, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում: «Հիվանդներն իրենց անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ…
5 բնակչի մոտ սիբիրյան խոց նախնական ախտորոշումը հաստատվել է
Հուլիսի 2-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասնություններ է հայտնում նախնական «սիբիրյան խոց» ախտորոշում ունեցող քաղաքացիների մասին։ «Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել էր նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:…
Աղիքային վարակ` Մարտունի ԲԿ-ում․ Ինֆեկցիոն է տեղափոխվել 12 երեխա
Հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 պացիենտ, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև…
Սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ 11 երեխայից 5-ը դուրս է գրվել
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել: Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա: Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի…
14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ
ՀՀ առողջապահական և տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջեւան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Նախորդիվ Ջուջեւան, Կոթի, Բաղանիս, Ոսկեւան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ,…
Գետաշեն համայնքի բնակիչների մոտ արձանագրվել է սիբիրյան խոց
Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Արմավիրի մարզի Գետաշեն համայնք…
Մարտունիում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ…
Կանխատեսվում է թունավորման և ինֆեկցիաների զանգվածային համաճարակներ
Գվելֆի և Տորոնտոյի համալսարանների կանադացի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել սննդամթերքից թունավորման դեպքերի և ինֆեկցիաների ավելացման: Դա պայմանավորված կլինի պաթոգեն մանրէներ փոխանցող ճանճերի պոպուլյացիաների աճով, հաղորդվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում: Հետազոտողներն ուսումնասիրել են Կանադայում, վերջին 12 տարիների ընթացքում, միջատների քանակական փոփոխությունները: Ստացված տվյալներն օգտագործվել են փոփոխվող կլիմայի պայմաններում ճանճերի պոպուլյացիաների աճը…











