Առողջապահություն

Խանջյան գյուղի 10 բնակիչ թունավորվել է

«Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը հայտնել է, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում:

«Հիվանդներն իրենց անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ արդյունք կստացվի, պարզ չէ, ընթացքի մեջ է»,-ասել է Աշխեն Պողոսյանը:

Խանջյան համայնքի ղեկավար Արտակ Արոյանը նշել է, որ համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում, սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ: Համայնքապետի խոսքերով՝ ջուրը մատակարարվում է խորքային հորից եւ տեխնիկական է համարվում: Խանջյանի բնակիչները խմելու նպատակով Թալինից ցիստեռններով բերված ջուր են գնում:

«Նախնական տվյալ է, որ ցիստեռնից բերված ջրից է ինֆեկցիա անցել: Դեռ վերջնական պարզ չի»,- ասել է Խանջյանի համայնքապետը:

Այս մասին տեղեկանում ենք  Հետքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ