իսրայել

  • Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել

    Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել

    Թուրքիան 4 տարվա ընդմիջումից հետո Իսրայելում դեսպան է նշանակել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թել Ավիվում Թուրքիայի դեսպան է նշանակվել թուրք դիվանագետ Շաքիր Օզքան Թորունլարը: Այս դիվանագետը 2010-ից 2014 թվականներին ղեկավարել է Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Նյու Դելիում Թուրքիայի դեսպանատունը (2017 թվականի հունվարից մինչև 2021 թվականի մայիսը)։

  • Թուրքիայի և Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

    Թուրքիայի և Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջիկա անելիքների հետ կապված, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Զրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու որոշումը համարում է կարեւոր քայլ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների դրական զարգացման ուղղությամբ։ Նշելով, որ…

  • Լապիդը և Էրդողանը կվերականգնեն երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները

    Լապիդը և Էրդողանը կվերականգնեն երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները

    Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների լիարժեք վերականգնման շուրջ։ Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Որոշում է կայացվել վերադարձնել երկու երկրների դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին», – ասվում է վարչապետի աշխատակազմից։ Լապիդը որոշումը անվանել է «տարածաշրջանային կայունության կարևոր գործոն և շատ կարևոր տնտեսական նորություն Իսրայելի…

  • Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Տարտուս և Դամասկոս նահանգներում

    Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Տարտուս և Դամասկոս նահանգներում

    Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս տակտիկական կործանիչներ առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու ութ կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի Տարտուս և Դամասկոս նահանգներում։ Այդ մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը` նշելով, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը դրանցից երկուսը չեզոքացրել է: Նշվում է, որ Սիրիայի զինված ուժերի երեք զինծառայող…

  • Նաբլուսում սպանվել Է Ալ Աքսայի բրիգադի հրամանատար Իբրահիմ Ալ Նաբուլսին

    Նաբլուսում սպանվել Է Ալ Աքսայի բրիգադի հրամանատար Իբրահիմ Ալ Նաբուլսին

    Պաղեստինյան «Ալ-Աքսայի զինյալների բրիգադներ» պաղեստինյան խմբավորման ղեկավարը սպանվել է օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելական գործողության ընթացքում: Իբրահիմ ալ-Նաբուլսին և ևս երկու մարդ սպանվել են Նաբլուս քաղաքի տներից մեկի վրա հարձակման ժամանակ։ Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 40 մարդ։ «Ալ-Աքսայի զինյալների բրիգադները» զինված խմբավորումների ցանց է, որը կապված է ՖԱԹՀ-ի հետ՝ պաղեստինյան շարժմանը,…

  • ԱՄՆ-ն և Իսրայելը կստորագրեն հռրակագիր, որով թույլ չեն տա Իրանը միջուկային զենք ունենա

    ԱՄՆ-ն և Իսրայելը կստորագրեն հռրակագիր, որով թույլ չեն տա Իրանը միջուկային զենք ունենա

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Երուսաղեմում երկկողմ հանդիպմանը կստորագրեն համատեղ հռչակագիր: Ըստ հռչակագրի՝ կողմերը թույլ չեն տա Իրանը միջուկային զենք ունենա։ Այդ մասին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հռչակագիրը կընդլայնի նաև անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև համագործակցությունը։  

  • Հունաստանի և Իսրայելի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել

    Հունաստանի և Իսրայելի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել

    Իսրայելը և Հունաստանն անցկացրել են ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքներ: Այս մասին հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Ըստ մամուլի տեղեկատվության՝ վարժանքներն անցկացվել են հուլիսի 12-ին Իսրայելի օդային տարածությունում: «Վարժանքների շրջանակներում երկու երկրների ռազմաօդային ուժերն օդում մշակել են մի ամբողջ շարք սցենարներ, ներառյալ օդային մարտը և ինքնաթիռների լրալցավորումն օդում»,- ասված է հաղորագրության մեջ: Ինչպես հաղորդոըն…

  • Թուրքիայի և Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

    Թուրքիայի և Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնել է թուրքական Hurriyet-ը: Կողմերը քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Նշվում է, որ զրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Յաիր Լապիդին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերջինս էլ իր հերթին Էրդողանին շնորհավորել է Քուրբան բայրամի կապակցությամբ:

  • Եգիպտոսը և Իսրայելը մերձավորարևելյան հաշտության գործընթաց կակտիվացնեն

    Եգիպտոսը և Իսրայելը մերձավորարևելյան հաշտության գործընթաց կակտիվացնեն

    Եգիպտոսը և Իսրայելը համաձայնության են եկել ջանքեր գործադրելու Մերձավոր արևելքում հաշտության գործընթացի ակտիվացման համար: Այս մասին հաղորդել է Եգիպտոսի պետության ղեկավարի դիվանատունն՝ ամփոփելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի եւ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հեռախոսազույցի արդյունքները: «Կայացել է կարծիքների փոխանակություն պաղեստինա-իսրայելական ուղղության իրավիճակի շուրջ,- հայտնել է պաշտոնական ներկայացուցիչ Բասեմ Ռադին:- Որոշվել է առաջիկա շրջանում անցկացնել…

  • Իսրայելը նոր վարչապետ ունի

    Իսրայելը նոր վարչապետ ունի

    Իսրայելի նոր վարչապետ ունի։ Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները։ Այս մասին հայտնել է իսրայելական «Կան» ռադիոկայանը։ Մինչ լիազորություների ստանձնումը Լապիդը զբաղեցրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Լապիդը կղեկավարի կառավարությունը մինչև նախարարների նոր կաբինետի կազմի ձևավորումը, որը ծրագրվում է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։  

  • Թուրքիան և Իսրայելը դեսպանների մակարդակով կսկսեն դիվանագիտական ​​հարաբերությունները

    Թուրքիան և Իսրայելը դեսպանների մակարդակով կսկսեն դիվանագիտական ​​հարաբերությունները

    Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով ու այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իսրայելի ԱԳ նախարար Յայիր Լապիդը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկու կողմի դեսպանների նշանակման հարցին: «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի…

  • Թուրքիայի և  Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

    Թուրքիայի և Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Այս  տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարածաշրջանային խնդիրների, անվտանգային հարցերի ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ, ինչպես նաև շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության։ Կողմերը քննարկել են նաև թուրք-իսրայելական երկկողմ հարաբերությունների վիճակը և տարածաշրջանային հարցեր։

  • Իսրայելը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին

    Իսրայելը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին

    Իսրայելի զինվորականները հունիսի 10-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին: Այս մասին հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը: Նշվում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մեծ մասը։ Տուժել է մի խաղաղ բնակիչ, նյութական վնասներ նույնպես եղել են:  

  • Թուրքիայից Իսրայել կատարվող արտահանումը ռեկորդային ցուցանիշների է հասել

    Թուրքիայից Իսրայել կատարվող արտահանումը ռեկորդային ցուցանիշների է հասել

    Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների՝ 2022-ի մարտին Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է 711մլն 200.000 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է բոլոր ժամանակների համար և նախորդ տարվա նուն ժամանակահատվածից ավել է 36%-ով: Այս մասին հայտնել է Ermenihaber.am-ը։ 2022-ի 1-ին եռամսյակի ընթացքում Իսրայել իրականացված արտահանման ծավալը կազմել է 1.8 մլրդ դոլար, որը ևս ռեկորդային ցուցանիշ է: Նշվում…

  • Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Կունեյտրա նահանգին

    Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Կունեյտրա նահանգին

    Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Կունեյտրա նահանգի հյուսիսային Հադեր բնակավայրի մատույցներին։ Այս մասին հայտնել է Սիրիայի պետական SANA գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ վնասը միայն նյութական է։