fbpx
Աշխարհ

Եգիպտոսը և Իսրայելը մերձավորարևելյան հաշտության գործընթաց կակտիվացնեն

Եգիպտոսը և Իսրայելը համաձայնության են եկել ջանքեր գործադրելու Մերձավոր արևելքում հաշտության գործընթացի ակտիվացման համար: Այս մասին հաղորդել է Եգիպտոսի պետության ղեկավարի դիվանատունն՝ ամփոփելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի եւ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հեռախոսազույցի արդյունքները:

«Կայացել է կարծիքների փոխանակություն պաղեստինա-իսրայելական ուղղության իրավիճակի շուրջ,- հայտնել է պաշտոնական ներկայացուցիչ Բասեմ Ռադին:- Որոշվել է առաջիկա շրջանում անցկացնել երկկողմ և բազմակողմ հանդիպումներ Եգիպտոսի, Իսրայելի և Պաղեստինի ղեկավարի մասնակցությամբ՝ հաշտության բանակցությունների ակտվացման նպատակով: Եգիպտոսը, նշված է հաղորդագրության մեջ, «կշարունակի ջանքերը համապարփակ և արդարացի հաշտության հասնելու ուղղությամբ՝ գոյակցող երկու պետությունների մասին որոշման եւ ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա»:

Նա նաև նշել է Պաղեստինի վարչակազմին անհրաժեշտ օգնություն ցույց տալու անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում, ամենից առաջ տնտեսական բնագավառում: Բացի դրանից, զրույցի ընթացքում Լապիդը խոստացել է, որ Իսրայելը կկատարի լիակատր և թափանցիկ հետաքննություն» եգիպտացի զինծառայողների եղբայրական գերեզմանների մասին ՝ Իսրայելի զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության առիթով, որոնք զոհվել են 1967 թվականի պատերազմի ընթացքում եւ թաղվել Երուսաղեմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ