իսրայել

  • Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարները

    Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարները

    Երեկ՝ նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի գործընկերոջ՝ Յաիր Լապիդի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Իրանի առաջին ալիքով՝ Հայաստանի հետ հարևանության ու համագործակցության մասին ֆիլմաշար է ցուցադրվում Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը «Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի…

  • Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային․ կան զոհեր ու վիրավորներ

    Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային․ կան զոհեր ու վիրավորներ

    Իսրայելը կրկին օդային ճանապարհով ավիահարվածներ է հասցրել Սիրիային։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով սիրիական բանակի հայտարարությանը։ Նշվում է, որ սիրիական ՀՕՊ-ը ոչնչացրել է հրթիռների մեծ մասը, սակայն հարվածած հրթիռների հետևանքով զոհվել է 2 քաղաքացիական անձ։ Նշվում է նաև, որ մեկ քաղաքացիական անձ ծանր վիրավոր է, ինչպես նաև վիրավորում են ստացել 6 զինծառայողներ,…

  • Իսրայելում քովիդի դեմ կպատվաստվեն նաև 5-11 տարեկանները

    Իսրայելում քովիդի դեմ կպատվաստվեն նաև 5-11 տարեկանները

    Իսրայելում սկսում են քովիդի դեմ պատվաստել արդեն 5-ից 11 տարեկան երեխաներին։ Այս որոշումը հավանության է արժանացել երկրի առողջապահության նախարարության կողմից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ երեխաներին պատվաստելու են Pfizer/BioNTech պատվաստանյութում՝ 10 միկրոգրամ դեղաչափով, որը 6 անգամ ցածր է 12 տարեկանից բարձրների համար նախատեսված դեղաչափից։ Ըստ աղբյուրի՝ նշված պատվաստնյութը ցույց է տվել 90,7…

  • Իսրայելում անցկացվում է քովիդի դեմ աշխարհում առաջին ուսումնավարժանքը

    Իսրայելում անցկացվում է քովիդի դեմ աշխարհում առաջին ուսումնավարժանքը

    Ամբողջ Իսրայելով այսօր՝ նոյեմբերի 11-ին, կանցակցվի կորոնավիրուսի դեմ առաջին ուսումնական վարժանքը։ Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետի աշխատակազմը։ Նշվում է, որ վարժանքի նպատակն է՝ ստուգել Իսրայելի պատրաստվածությունը քովիդի նոր շտամի բռնկման դեպքում։ Վարժանքի շրջանակներում ստուգվելու են, թե արձագանքման ինչ հնարավորություններ ունեն պետական գերատեսչությունները, կքննարկվեն բնակչության տնտեսական աջակցության հնարավորությունները, մի շարք սահմանափակումներ ու դրան օրինականությունը և…

  • Իսրայելը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսին

    Իսրայելը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսին

    Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող տարածքին։ Այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը պատճառել է «սահմանափակ նյութական վնաս»։ Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել մամուլում հայտնված հաղորդագրությունները իսրայելական օդուժի հարվածների մասին՝ բացատրելով. «Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները»:

  • Իսրայելից հրթիռներ են արձակվել Դամասկոսի ուղղությամբ

    Իսրայելից հրթիռներ են արձակվել Դամասկոսի ուղղությամբ

    Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասային Զաքիա շրջանը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Նշվում է, որ հրթիռները արձակվել են Գոլանի բարձրունքի կողմերից։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելից չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Նշվում է նաև, որ հրթիռակոծությունը առաջացրել է նյութական վնաս։

  • Պաղեստինցիները բախվել են իսրայելցի զինվորականներին․ կան 10-նյակ տուժածներ

    Պաղեստինցիները բախվել են իսրայելցի զինվորականներին․ կան 10-նյակ տուժածներ

    Հորդանան գետի արևմտյան ափին կրկին բախվել են պաղեստինցիներն ու իսրայելցի զինվորականները, որի արդյունքում կան տասնյակ տուժածներ։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ պաղեստինցիները անվադողեր են այրել ու քարեր նետել իսրայելցի զինվորականների ուղղությամբ, որոնք էլ գործողություն են իրականացրել ամբողխը ցրելու համար։ Արդյունքում՝ տուժել է ավելի քան 70 պաղեստինցի։ Սա այս տարածքում առաջին անկարգությունը չէ։…

  • Տղամարդն ուղղակի մոտեցավ զինվորականներին և յուրաքանչյուրին տվեց 60 դոլար․ ոգեշնչող պատմություն

    Տղամարդն ուղղակի մոտեցավ զինվորականներին և յուրաքանչյուրին տվեց 60 դոլար․ ոգեշնչող պատմություն

    Օգտատեր Մաքսիմ Սրագսյանը սեպտեմբերի 15-ին Facebook-ի իր էջում մի հետաքրքիր պատմությամբ է կիսվել, որը տեղի է ունեցել Իսրայելում։ Հայ խաղաղապահները մասնակցում են հրամանատարական դասընթացների Ստուգումներ զորամասերում և մարտական հենակետերում «Մի քանի շաբաթ առաջ Իսրայելի Բեեր Շևա քաղաքի բենզալցակայաններից մեկում գտնվող սրճարան են այցելում մի քանի հարյուր զինվոր՝ բազաներ մեկնելուց առաջ նախաճաշելու ու մի գավաթ սուրճ…

  • Էրդողանը կայցելի ԱՄՆ․ նախատեսված է հանդիպում Բայդենի հետ

    Էրդողանը կայցելի ԱՄՆ․ նախատեսված է հանդիպում Բայդենի հետ

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով սեպտեմբերի 19-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանի այցն ավարտվելու սեպտեմբերի 22-ին։ Այդ ընթացքում նախատեսվում է նաև երկկողմ հանդիպումներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Իսրայելի նախագահ Խաիմ Հերցոգի հետ։

  • Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական որոշ թիրախների

    Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական որոշ թիրախների

    Իսրայելական Զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ խմբավորման որոշ ռազմական թիրախների։ Այս մասին հայտարարություն է տարածել իսրայելական Բանակը՝ Twitter-ի էջում։ Նշվում է, որ հարվածները պատասխան են հրավառ նյութերով օդապարիկներին, որոնց հետևանքով Իսրայելի հարավում։ Ըստ աղբյուրի՝ հարվածների թիրախում են հայտնվել ՀԱՄԱՍ-ի հրթիռների գործարանը և Գազայի ռամական համալիրը։

  • Իսրայելի վարչապետը ցանկանում Է մերձավորարևելյան կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

    Իսրայելի վարչապետը ցանկանում Է մերձավորարևելյան կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

    Օգոստոսի 24-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հայտարարել Է, որ Իսրայելը մտադիր Է աշխատել արաբական երկրների հետ կոալիցիայի ստեղծման վրա, որոնք ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Վարչապետի խոսքով՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպմանն ինքը կներկայացնի այդ հարցի շուրջը նոր ռազմավարական տեսակերպը: «Այն, ինչ…

  • Բախումներ պաղեստինցիների ու իսրայելական բանակի միջև․ կան տասնյակ վիրավորներ

    Բախումներ պաղեստինցիների ու իսրայելական բանակի միջև․ կան տասնյակ վիրավորներ

    Երեկ երեկոյան իսրայելական Զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ռազմական նշանակության 4 օբյեկտների։ Սրան նախորդել էին պաղեստինցիների բողոքի ակցիաների Իսրայելի հետ եղած հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք իսրայելական բանակի տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ ակցիաների ընթացքում բախումներ են սկսվել, հնչել են կրակոցներ։ Արդյունքում՝ վիրավորվել է ավելի քան 40 պաղեստինցի, իսկ իսրայելական բանակի…

  • Իսրայելը հարվածել է Դամասկոսին

    Իսրայելը հարվածել է Դամասկոսին

    Իսրայելը Լիբանանի օդային տարածքից հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մի շարք ռազմական օբյեկտների։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Նշվում է, որ սիրիական ՀՕՊ-ին հաջողվել է հրթիռների մեծ մասին ոչնչացնել։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելը հարվածել է նաև Հոմս քաղաքի մոտ տեղակայված ռազմական օբյեկտներին։

  • Իսրայելում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

    Իսրայելում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Իսրայելի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին հետ է կանչել պաշտոնից։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նման հրամանագրի համար հիմք է ընդունվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

  • Իսրայելը կրկին հարվածել է Գազային

    Իսրայելը կրկին հարվածել է Գազային

    Իսրայելը անօդաչու սարքի միջոցով հրթիռային հարվածներ է հասցրել Պաղեստինում գտնվող Գազայի հատվածի Բեյթ-Լահիա քաղաքին։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Նշվում է, որ հարվածը հասցվել է գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերին։ ԱԹՍ-ից արձակվել է 2 հրթիռ, որոնք բավական վնասներ են հասցրել, բայց զոհերի կամ տուժածների մասին տվյալներ դեռևս չկան։