Տղամարդն ուղղակի մոտեցավ զինվորականներին և յուրաքանչյուրին տվեց 60 դոլար․ ոգեշնչող պատմություն

Ամենադիտվածներ

image (3)

Օգտատեր Մաքսիմ Սրագսյանը սեպտեմբերի 15-ին Facebook-ի իր էջում մի հետաքրքիր պատմությամբ է կիսվել, որը տեղի է ունեցել Իսրայելում։

«Մի քանի շաբաթ առաջ Իսրայելի Բեեր Շևա քաղաքի բենզալցակայաններից մեկում գտնվող սրճարան են այցելում մի քանի հարյուր զինվոր՝ բազաներ մեկնելուց առաջ նախաճաշելու ու մի գավաթ սուրճ խմելու համար։

Քիչ հետո անծանոթ մեկը մոտենում ու ծրարով յուրաքանչյուրին տալիս է 200 շեյկել (մոտ 60$) գումար ու հեռանում։ Անծանոթի նկարն (գրառմանը կից) արագ տարածվեց սոցցանցերում ու մամուլում, և անծանոթը «հայտնաբերվեց»։

Նա Իցխակ Գոզլանն է՝ Օֆակիմա քաղաքից, տաքսու վարորդ ու նախկին ֆուտբոլիստ։ Վերջինս պատմել է, որ անցյալ տարին իր և կնոջ համար ծանր տարի է եղել, բայց, բարեբախտաբար, իրենք հաղթահարել ու դուրս են եկել այդ ծանր վիճակից.

«Երբ բենզալցակայանի մոտ տեսանք զինվորներին, կինս ասաց՝ ժամանակն է բարի գործ անելու՝ ի երախտագիտություն նրա, որ կարողացանք ոտքի կանգնել։

Զինվորները չէին հասկանում, թե ովքեր ենք ու ինչ է կատարվում, բայց մենք նրանց բացատրեցինք, որ մենք այս ամենն անում ենք նրանց երջանկացնելու համար. դա ինչ-որ կերպ հասարակությանը շնորհակալություն հայտնելու դրսևորում էր»», – գրել է Մաքսիմը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();