Իսրայել

  • news.am-ը գրում է՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իսրայելում դիվանագիտական առաքելությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքական առաջնորդի աշխատակազմում իր աղբյուրին։    Էրդողանը հայտնել է Աբասին, որ Թուրքիան շարունակում է սատարել պաղեստինցի ժողովրդին։ Նշենք, որ արդեն 70 տարի ձգվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ իրավիճակը շարունակում…

    Էրդողանը ցանկանում է դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ
  • Իսրայելի բանակը  արգելափակել է Պաղեստինի փաստացի մայրաքաղաք Ռամալլահը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսին հղումով: Նրա խոսքով` դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քաղաքի շրջակայքում անհայտ գրոհայինները կրակ են բացել ավտոբուսի կանգառի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 իսրայելցի է զոհվել: Զինվորները սկսել են հարձակվողների որոնումը:

    Իսրայելի բանակը արգելափակել է Պաղեստինի մայրաքաղաքը
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները: Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես է եկել բանաձևն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ է արտահայտվել, 33 երկիր ձեռնպահ է մնացել: Արդյունքում՝ փաստաթուղթը չհավաքեց ձայների երկու երրորդի անհրաժեշտ մեծամասնությունը:…

    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձևը
  • Նոյեմբերի 19-ին  Բելառուսի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի առաքումների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման մասին։ Ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարության, կարճ ժամանակամիջոցում հուշագիրը կվերածվի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ գնելու պայմանագրի։ Ադրբեջանագետ, պատմաբան  Գրիգորի Այվազյանը անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝…

    Տարիներ շարունակ Ադրբեջանը զենքեր է գնում Ռուսաստանից