Իսրայել
2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը խիստ սրվել է: Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) գիշերը մի շարք հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում։ Ըստ իսրայելական բանակի մամուլի ծառայության՝ հարվածների ժամանակ խոցվել է մոտ 100 արձակման կայան և օբյեկտ։ Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Գազայի հատվածում իսրայելական…
Իսրայելը իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսում է պատերազմի նոր փուլը։ Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Կարծում եմ՝ մենք այս պատերազմի նոր փուլի սկզբում ենք և պետք է հարմարվենք»,- ավելացրեց Գալլանտը: Պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ հյուսիսային ուղղությամբ ռազմական գործողությունների նպատակը պարզ…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտում է Իսրայելի հարվածը Ալ-Մավասի շրջանին, որտեղ, ԶԼՄ-ների տվյալներով, տասնյակ մարդիկ են զոհվել: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքն այսօր հաղորդել է Ալ-Մավասի շրջանին իսրայելական հարվածի հետևանքով առնվազն 40 մարդու մահվան մասին, տուժել է 60 մարդ: Իսրայելական հարվածը դիպել…
Իրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից։ Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղն իրաքյան լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը հարմար պահին կարձագանքի Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։ Այս մասին փոխանցում է Mehr-ը։ «Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդ արձագանքից՝ կատարողականի, կատարման, ուժի առումով, որը կորոշեն անվտանգության և ռազմական…
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հրադադարի գործարքի դիմաց չի պատրաստվում զորքերը դուրս բերել Գազայի հատված-Եգիպտոս սահմանային գոտուց: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ «Ֆիլադելֆիական միջանցքի» նկատմամբ վերահսկողությունը կենսական նշանակություն ունի ՀԱՄԱՍ-ին հաղթելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ այդ տարածքում շարժմանը պատկանող տասնյակ թունելներ են հայտնաբերվել, որոնցով Գազայի հատված զենք և տեխնիկա է տեղափոխվել: «ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ մենք…
Հարյուր հազարավոր իսրայելցիներ բողոքի ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ Գազայի հատվածում հայտնաբերվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ հոկտեմբերից ի վեր պահվող պատանդներից վեցի մարմինները։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, կան վիրավորներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ Թել Ավիվում փողոց է դուրս եկել 300,000 մարդ, ևս 200,000-ը հավաքվել…
Իսրայելում պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով զանգվածային բողոքի նոր ալիք է բարձրացել: Հազարավոր իսրայելցիների մասնակցությամբ ամենամեծ ցույցը սկսվել է Թել Ավիվում՝ կառավարական շենքերի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գազայում Պաղեստինի կառավարության տեղեկատվական գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ռեժիմի բանակը շարունակում է Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ սարսափելի հանցագործություններ կատարել, դրանց թվում՝ ավելի քան 1 միլիոն 700 հազար պաղեստինցի խաղաղ բնակիչների բռնի տեղահանումը։ Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իսրայելի ռեժիմը սպանությունների և ռմբակոծությունների սպառնալիքների, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործություն համարվող միջազգային արգելված զենքի…
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավարտել է իր մերձավորարևելյան հերթական ուղևորությունը, որի նպատակն էր Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը նպաստելը։ Այնուամենայնիվ, նա հեռացել է տարածաշրջանից՝ առանց Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև որոշակի համաձայնության։ Reuters գործակալության փոխանցմամբ, Կատարում լրագրողների հետ զրույցի ժամանակ Բլինքենը հայտնել է, որ համաձայնագիրը պետք է կնքվի առաջիկա օրերին, և «մենք կանենք…
Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի լրացուցիչ նախաձեռնությունների փաթեթին՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման համար, և Վաշինգտոնն ակնկալում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույն քայլը կանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Վարչապետ Նեթանյահուն հավանություն է տվել լրացուցիչ առաջարկներին, և մենք ակնկալում ենք, որ ՀԱՄԱՍ-ը նույնը կանի»,-Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Բլինկենը:…
ԵՄ-ն կքննարկի Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղում պաղեստինցիների վրա իսրայելցի վերաբնակների հարձակումներից հետո։ Այդ մասին X սոցիալական հարթակում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը: Բորելն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել անընդունելի բռնությունը, որն «օրեցօր իրականացվում է գրեթե լիակատար անպատժելիության պայմաններում» և «վտանգի տակ դնում…
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ «եկել է ժամանակը», որ համաձայնություն կնքվի ՀԱՄԱՍ շարժման հետ պատանդների ազատման եւ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բյուհները, տեղեկացրել է DW-ն։ Իսրայելի շատ նպատակներ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում ձեռք են բերվել,…
Վաշինգտոնը 3,5 միլիարդ դոլար կհատկացնի Իսրայելին ամերիկյան զենք և ռազմական տեխնիկա գնելու համար: Այս մասին գրում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Այս գումարը կհատկացվի առաջիկա ամիսներին։
Իսրայելը սպառնում է անհամաչափ պատասխանի արժանացնել Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլա» խմբավորման գործողությունները, եթե դրանց հետևանքով քաղաքացիական անձինք զոհվեն։ Այս մասին, ըստ ամերիկյան Axios կայքի, Իսրայելի կառավարության ներկայացուցիչները զգուշացրել են պաշտոնական Վաշինգտոնին։ «Եվս մեկ սայթաքման դիմաց «Հեզբոլա»-ի հատուցումը շատ ծանր է լինելու, կազմակերպությունն անհամաչափ գին է վճարելու, եթե դրա գործողությունները վնասեն քաղաքացիական անձանց», – նշել…
Իսրայելն ամեն օր մեծացնում է իր զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը և կատարելագործում իր հարձակողական կարողությունները։ Այս մասին հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի Թել Նոֆ բազա կատարած այցի ժամանակ։ Գալանտը նշել է, որ ինքը մի քանի օր է աշխատում է՝ համակարգելով ջանքերը «համապատասխան կողմերի հետ»։ Մասնավորապես, նա ասել է, որ…