իրազեկիչ
Թրամփը անհանգստացած չէ սկանդալային հեռախոսազրույցի գործով ևս մեկ վկայի ի հայտ գալով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բացարձակապես մտահոգված չէ հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի գործով ամերիկյան հատուկ ծառայություններում երկրորդ իրազեկիչի ի հայտ գալու առնչությամբ: «Ամենևին չեմ անհանգստանում, քանի որ զրույցը գերազանց էր: Այս ամենը դեմոկրատների կողմից խաբեություն է․ նրանք փորձում են հաղթել 2016 թվականին պարտություն կրած ընտրություններից հետո: Մարդիկ շատ լավ հասկանում…
WikiLeaks-ի իրազեկիչը կրկին բանտարկվել է
ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգը ազատվելուց ընդամենը մեկ շաբաթ հետո կրկին բանտարկվել է: Պատճառն այն է, որ Մենինգը հրաժարվում է պատասխանել WikiLeaks-ի գործով մեծ ժյուրիի հարցերին. ժյուրին երդվյալների ընդլայնված կոլեգիա է: Ամերիկյան օրենքներով ցուցմունք տալուց հրաժարվելը գնահատվում է որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք, որը սպառնում է բանտարկությամբ: Մենինգը բանտարկվել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա…
ԱՄՆ դատարանը ազատ չի արձակել Wikileaks-ի իրազեկիչին
ԱՄՆ դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել WikiLeaks -ի իրազեկիչ Չելսի Մենինգին: Այս մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, նա ազատազրկվել է մարտի 8-ից: Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է WikiLeaks-ի քննության շրջանակում կազմակերպության դեմ վկայություն տալուց հրաժարվելու համար:


