WikiLeaks-ի իրազեկիչը կրկին բանտարկվել է

Ամենադիտվածներ

ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգը ազատվելուց ընդամենը մեկ շաբաթ հետո կրկին բանտարկվել է: Պատճառն այն է, որ Մենինգը հրաժարվում է պատասխանել WikiLeaks-ի գործով մեծ ժյուրիի հարցերին. ժյուրին երդվյալների ընդլայնված կոլեգիա է:

Ամերիկյան օրենքներով ցուցմունք տալուց հրաժարվելը գնահատվում է որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք, որը սպառնում է բանտարկությամբ: Մենինգը բանտարկվել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի շրջանային դատարանի դատավոր Էնթոնի Թրենգիի որոշմամբ:

Ավելին՝ Մենինգը 30 օր հետո ստիպված կլինի վճարել օրական 500 դոլար տուգանք, եթե այդպես էլ հանդես չգա մեծ ժյուրիի առաջ: 60 օր հետո տուգանքի գումարը կդառնա օրական մինչև 1000 դոլար:

Հինգշաբթի երեկոյան դատարանի դահլիճում Մենինգը հայտարարել էր, որ «ավելի շուտ սովից կմեռնի, քան կփոխի ցուցմունք տալու վերաբերյալ իր տեսակետը»: Իսկ դատավորը որոշում կայացնելուց առաջ ասել էր, թե «ոչ մի խայտառակ բան չկա ԱՄՆ քաղաքացու պարտականությունները կատարելու մեջ»:

Մենինգի փաստաբանները պնդել են, որ կարիք չկա նրան բանտարկելու, քանի որ նա ապացուցել է, որ մեծ ժյուրիի հարցերին չի պատասխանի անկախ այն բանից, թե որքան երկար ժամանակ կացկացնի բանտում:

Դաշնային օրենքի համաձայն՝ ցուցմունքներ տալուց հաժարվող վկան կարող է բանտարկվել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, եթե հավանականություն կա, որ բանտարկությունը նրան կստիպի փոխել իր տեսակետը և պատասխանել դատավորի կամ երդվյալների հարցերին: Փաստաբաններն ավելի վաղ պնդում էին, որ Մենինգին ազատազրկելը պատժիչ միջոց է դառնում, քանի որ նա չի պատրաստվում իր սկզբունքներին դավաճանել:

Մենինգին դատարանի դահլիճից տեղափոխել են Ալեքսանդրիայի բանտ: Եթե նա չհամաձայնվի պատասխանել երդվյալների հարցերին, ստիպված կլինի բանտում անցկացնել մինչև 18 ամիս, երբ կլրանա մեծ ժյուրիի լիազորությունների ժամկետը:

Մենինգի և նրա փաստաբանների համար որոշումն անսպասելի չէր: 2019 թվականին նա արդեն 62 օր անցկացրել էր բանտում նույն դատարանի համանման որոշմամբ: WikiLeaks-ի իրազեկիչն ազատվել էր ընդամենը մեկ շաբաթ առաջ և արդեն այդ ժամանակ գիտեր, որ մայիսի 16-ին կրկին ստիպված է լինելու կանգնել դատարանի առաջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();