իրաքյան քուրդիստան

  • Դոհուկ նահանգ են ժամանել մի խումբ հայ բժիշկներ։ Նրանք պետք է այնտեղ իրականացնեն աչքի վիրահատություններ։ Այս մասին հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

    Հայ ակնաբույժները մեկնել են Իրաքյան Քուրդիստան
  • ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկանում ենք, որ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանին և իր գլխավորած պատվիրակությունը այցելել են Մալակի և յոթ հրեշտակների տաճար: Մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետությունում այցով գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանին շրջայց կատարեց Զվարթնոցի տաճարում:

    Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետն այցելել է Զվարթնոց
  • Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։ Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը…

    Տեղի է ունեցել Արա Այվազյանի և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետի հանդիպումը
  • Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները: Քննարկվել…

    Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի հետ
  • Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել:  

    Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը
  • ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ապրիլի 23-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության հետ: Հյուրերը Հայաստանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ: Ռուստամ Բաքոյանը կարևորել է Հայոց եղեռնի ճանաչման գործընթացը և ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը: Պատգամավորը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և դրա…

    Կարևորվել են Հայոց եղեռնի ճանաչման գործընթացն ու ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը
  • Թուրքիան հունվարի 24-ից նախատեսում է վերսկսել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները դեպի Իրաքյան Քուրդիստան։ Ըստ Ilkha-ի` Քուրդիստանում 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Թուրքիան որոշում էր կայացրել դադարեցնել թռիչքները դեպի Էրբիլի և Սուլեյմանիեի օդանավակայաններ։ Այժմ Թուրքիան որոշել է վերացնել քրդերի անկախության հանրաքվեի պատճառով գործի դրված արգելքը։

    Թուրքիան վերսկսում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Իրաքյան Քուրդիստանի ուղղությամբ