Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը:
Օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել:
