Լաչինի միջանցք
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և պահանջում անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր: CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է…
Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներիս՝ ակնկալելով հստակ գնահատականներ. Հովհաննիսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120 000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը առաջացնում են մարդասիրական ծանր…
Կանադայի խորհրդարանի հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը
Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Կանադայի համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը: «Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահպանողական անդամներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ շտապ լսումներ հրավիրելու Արցախի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ», – գրել է պատգամավորն Twitter-ի իր էջում: Գարնեթ Ջենուիսն իր գրառմանը…
Ռոզա Լինն iHeartRadio ALTer Ego համերգին ելույթ է ունեցել Stop the Blockade եւ Artsakh գրություններով հագուստով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ երգչուհի Ռոզա Լինը մասնակցել է iHeartRadio ALTer Ego համերգին։ Իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական եւ անօրինական շրջափակման վրա, որը արդեն 35 օր է շարունակվում է։ Տեսանյութում երևում է Ռոզան, ով բեմում կատարում է իր հիթը՝ SNAP-ը, որի ընթացքում ձեռքին ամուր պահում է Հայաստանի դրոշը, իսկ հագին Stop…
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. Փաուեր
Լաչինի միջանցքով հաղորդակցությունը ավելի քան մեկ ամիս է՝ արգելափակված է՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը: «Ամեն օր առևտրային փոխադրումներն ու մարդասիրական օգնությունը չեն կարողանում ազատ հասնել Լեռնային Ղարաբաղ: Մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- նշել է Փաուերը։
Մեկ ամիս շարունակվող շրջափակումը 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120.000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա, նշված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում: Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր…
Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին
Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի դարձնում Հայաստանը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: «Պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների և եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների և հարձակումների: Սեպտեմբերյան իրադարձություններն աղմուկ…
Ալեն Սիմոնյանը և Յաել Բրաուն-Պիվեն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ ասուլիսի ընթացքում հայտնեց, որ իրենց զրույցի ընթացքում անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրներին ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքներին: «Քննարկեցինք առկա իրավիճակը մեր տարածաշրջանում, քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված, ես ներկայացրի առկա իրավիճակը: Կարող եմ…
Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 3 հիվանդ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդ՝ «Հղիություն I, 13-14 շաբաթական, զույգ, պտուղներից մեկի դեպքում ենթադրվում է անոմալիա, վիճակ արտամարմնային բեղմնավորումից հետո», «Թիմոմա, վիճակ թիմէկտոմիայից հետո՝ աջից, ձախ թոքի մետաստատիկ ախտահարում, մեզոթելիոմա» և «Ձախակողմյան բնածին ծուռթաթություն, մնացորդային էքվինուսային դեֆորմացիա» ախտորոշումներով, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի…
Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային. Կոնգրեսական Լին՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հարավային Նևադայի հայկական մեծ համայնքը և կիսում եմ նրանց մտահոգությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լին: «Արդեն մեկ ամիս է անցել շրջափակման սկզբից, որը հանգեցրել է պարենի, կենսական կարևոր դեղամիջոցների և հումանիտար օգնության հասանելիության դադարեցմանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային»,- գրել…
Դոնֆրիդը Միրզոյանին և Բայրամովին կոչ է արել ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հորդորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ անհապաղ ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը։ Նա խրախուսել է երկու նախարարներին՝ կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում։
Սոցիալիստական Ինտերնացիոնալն Ադրբեջանին հորդորել է բացել Լաչինի միջանցքը
ՀՅ Դաշնակցության առաջարկով՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալը (Ընկերվար Միջազգայնական) անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ Հունվարի 11-ին ընդունված հայտարարությունը, որը կրում է «Սոցիալիստական Ինտերնացիոնալի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» թարգմանաբար ներկայացված է ՀՅԴ պաշտոնական կայքում։ «Սոցիալիստական Ինտերնացիոնալն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի` որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև եզակի ցամաքային կապի, արգելափակման առնչությամբ։ Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք…
Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ. ԱՄՆ կոնգրեսական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի՝ օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում արած հայտարարություններին։ «Կա հստակ ապացույց, որ այս ամենը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով քաղաքացիական անձանց սննդամթերքի և դեղորայքի…
Ամերիկյան Հելսինկյան հանձնաժողովը դատապարտել է Լաչինի շրջափակումը
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը: «Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը և այն պետք է անհապաղ վերացվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցությունն ապահովելու համար»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է հանձնաժողովը:














