Լապորտա
Լապորտան քննադատում է «ամոթալի» մրցավարությունը Բարսելոնայի և Խետաֆեի ոչ-ոքի խաղում
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան խստորեն քննադատել է մրցավարական որոշումները իր թիմի վերջերս կայացած 1-1 ոչ-ոքի խաղում Լա Լիգայում Խետաֆեի դեմ։ Լապորտան, ելույթ ունենալով առանձին խարդախության գործով վկայություն տալուց հետո, չի զսպել իր զգացմունքները խաղի առանցքային դեպքի վերաբերյալ։ «Խետաֆեի դեմ խաղում մրցավարությունը բացարձակ ամոթ էր։ Կունդեի դեմ կատարված խախտման համար տուգանային չնշանակելը սկանդալ է», – հայտարարել…
Բարսան աշխարհի ամենահաջողակ ակումբն է․ Լապորտա
Ժոան Լապորտան խոսել է «Բարսելոնայի»՝ «Ռեալի» նկատմամբ ընկերական խաղում տարած հաղթանակի մասին։ «Մեզ համար կարևորն այն է, թե ինչպես ենք հաղթում: «Բարսելոնան» աշխարհի ամենահաջողակ մարզական ակումբն է։ Սպորտը միավորում է մեզ և թույլ է տալիս ձգտել ընդհանուր նպատակների»,- ԱՄՆ-ում կայացած խաղից հետո ասել է «Բլաուգրանայի» նախագահը։
Երբեք չեմ մտածել Չավիին պաշտոնանկ անելու մասին․ Լապորտա
«Բարսելոնայի» նախագահը նշել է, որ մտադրություն չի ունեցել հեռացնել Չավիին: Մարզիչը ավելի վաղ հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու իր որոշման մասին։ «Չավին ինձ ասաց, որ ավելի լավ կլինի, եթե նա հեռանա: Նա հայտարարեց իր հրաժարականի մասին և հրաժարվեց պայմանագրի մնացած մասից։ Չավին սա ասաց այնպիսի վստահությամբ, որ ստիպված էի լսել։ Ես պատասխանեցի,…
Ուզում ենք հաղթել Լա լիգան, բայց շատ դժվար կլինի․ Լապորտա
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է իսպանական Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում կատալոնական թիմի հավակնությունների մասին։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ հունվարի 24-ին, կապտանռնագույնները դուրս մնացին Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ դրամատիկ խաղում պարտվելով Բիլբաոյի «Աթլետիկին» (2:4): «Կարծում եմ, որ մենք շարունակում ենք մնալ Լա Լիգայում հաղթելու թեկնածու։ Շատ դժվար է լինելու, բայց ես հավատում եմ դրան։ Միշտ համաձայն եմ Չավիի…
Երկու տարի հետո կունենանք էլ ավելի մրցունակ կազմ․ Լապորտա
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կատալոնական ակումբը մտադիր է շարունակել ուժեղացնել կազմը և դառնալ ավելի մրցունակ թիմ։ «Խաղադաշտում մենք պայքարելու ենք ամեն ինչի համար։ Առաջնային թիրախը Լա Լիգան է։ Փաստն այն է, որ մենք ունենք շատ երիտասարդ և մրցունակ թիմ, որը ուժեղացրել ենք նաև փորձ ունեցող խաղացողներով։ Ամռանը մենք արդեն աշխատել ենք տնտեսական…
Նա հավերժ է Բարսայի պատմության մեջ. Լապորտան՝ Մեսսի մասին
Ժոան Լապորտան գնահատել է Լիոնել Մեսսիի՝ Բարսելոնա վերադառնալու հնարավորությունները. «Նա հավերժ է «Բարսայի» պատմության մեջ, միշտ մեր մտքերում, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել նրա ապագան և պայմանագրային իրավիճակը: Մեսսին պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, և ես ցանկանում եմ հարգանք դրսևորել և՛ խաղացողի, և՛ ակումբի նկատմամբ»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը։
Հուսով եմ գնալ ակումբ և նշել Բարսելոնայի հաղթանակը Լա լիգայում. Լապորտա
«Բարսելոնայի» նախագահը հույս ունի, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» կդառնա Իսպանիայի չեմպիոն: «Ես մտածում եմ լիգայի մասին, հուսով եմ, որ մենք կկարողանանք հաղթել: Հուսով եմ՝ հուլիսի 7-ին կարող եմ գնալ «Լուզ դե Գաս» (դիսկո ակումբ Բարսելոնայում)՝ տոնելու հաղթանակը։ Ինձ մոտ ծիծաղ է առաջանում, երբ ասում են, որ մենք կգնենք այս կամ այն հարձակվողին, երբ ունենանք լավագույնին՝…








