fbpx
Աշխարհ

Ուզում ենք հաղթել Լա լիգան, բայց շատ դժվար կլինի․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է իսպանական Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում կատալոնական թիմի հավակնությունների մասին։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ հունվարի 24-ին, կապտանռնագույնները դուրս մնացին Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ դրամատիկ խաղում պարտվելով Բիլբաոյի «Աթլետիկին» (2:4):

«Կարծում եմ, որ մենք շարունակում ենք մնալ Լա Լիգայում հաղթելու թեկնածու։ Շատ դժվար է լինելու, բայց ես հավատում եմ դրան։

Միշտ համաձայն եմ Չավիի հետ, վստահ եմ, որ «Բարսան» մեծ հաջողությունների կհասնի մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Մենք պատրաստ կլինենք միավորներ վաստակել յուրաքանչյուր խաղում, որպեսզի ի վերջո հաղթենք Լա Լիգայում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ