լավագույն գոլ
Ագուերոն նշել է Լա Լիգայի իր լավագույն գոլը
Սրտի հետ կապված խնդիրների պատճառով կարիերան վաղաժամ ավարտած արգենտինացի աստղ Սերխիո Ագուերոն նշել է, թե որն է Լա Լիգայում խփած իր լավագույն գոլը։ Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։ Նա նշել է, որ իր համար ամենաառանձնահատուկ «Ռեալի» դարպասը խփած գոլն է եղել։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ դեռ ինքը չգիտեր, որ շուտով ավարտելու է…
Կոստայի գոլը հավակնում է դառնալ ՉԼ-ի չորրորդ տուրի լավագույնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն գոլի թեկնածուները հայտնի են: Այդ թվում են «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստայի «Լոկոմոտիվին» (2:1) խփած գոլը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի խփած գնդակը «Ատալանտայի» դարպասը (1:1), «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի գոլը «Գենկին» (2:1) և կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիայի հեռահար հարվածը «Լիլի» դեմ խաղում (4:1): https://www.youtube.com/watch?v=gBuwV9xFDA0 gy
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույնի կոչմանը հավակնում են 4 գոլեր
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույնի կոչմանը հավակնում են 4 գոլեր: Այդ ցանկում են Դուգլաս Կոստայի («Յուվենտուս»), Ժեֆրե Կոնդոգբիայի («Վալենսիա»), Ռահիմ Սթերլինգի («Մանչեսթեր Սիթի») և Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենի («Լիվերպուլ») գոլերը: Քվեարկությունն ընթանում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: Գոլերի տեսանյութը և քվեարկության հղումը` այստեղ:
Հայտնի է ՌՊԼ ամսվա լավագույն գոլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն գոլը հայտնի է: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել «Օրենբուրգի» հարձակվող Ջորջե Դեսպոտովիչի գոլը։ 27-ամյա սերբը գեղեցիկ հարվածով աչքի է ընկել չորրորդ տուրի՝ «Ախմատի» դեմ խաղում: https://www.youtube.com/watch?v=NEVB1lolOWE
Մեսսին՝ Չեմպիոնների լիգայի լավագույն գոլի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մեսսին ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է 2018/2019 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ: Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: Չեմպիոնների լիգայի լավագույն գոլ է ճանաչվել կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Լիվերպուլին» խփած գոլը: Հիշեցնենք, որ այդ խաղում «Բարսելոնան» 3:4 հաշվով պարտություն է կրել «Լիվերպուլից»: https://www.youtube.com/watch?v=itBvo2jC-V0&fbclid=IwAR2Y39HlpH2WhH5kIHkR8SBOtl4dmjfAutdE_3HR4sPmlz0HF77Msmygjyk





