լավագույն լուսանկարներ
Հայ տատիկի լուսանկարը լավագույններից է Հնագույն քաղաքների համաժողովում
Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների համաժողովի ժամանակ ընտրել են լավագույն լուսանկարները: Արդյունքները հրապարակվել են համաժողովի կայքում: 833 լուսանկարներից, որոնք արվել են 26 երկրներում, «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» նոմինացիայում երկրորդ տեղն է զբաղեցրել Արմեն Ենգոյանի «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը: Ֆոտոհամաժողովը կանցկացվի Ռյազանում օգոստոսի 14-18-ը: Հեղինակային եզակի լուսանկարներում ներկայացվել է ԱՊՀ 26 և ՌԴ 40 քաղաք:…
Apple-ն ընտրել է iPhone-ով արված լավագույն լուսանկարները
Apple ընկերությունը «Նկարված է iPhone-ով» խորագրով մրցույթի արդյունքում ընտրել է 10 լավագույն լուսանկարները: Առաջատարներն ընտրվել են նախագծի մասնակիցների հազարավոր լուսանկարներից: Հաղթողների աշխատանքները կզարդարեն Apple-ի գովազդային վահանակները: Դրանց հեղինակները կստանան հոնորար, թե որքան, չափը չի նշվում: Նկարներից ոչ բոլորն են արված եղել նոր iPhone-ով, հաղթողների թվում կան նկարներ, որոնք արված են երկու տարի առաջ թողարկված iPhone…
Հայտնի են դարձել հեղինակավոր լուսանկարչական մրցույթի հաղթող լուսանկարները
Հեղինակավոր Sony World Photography Awards լուսանկարչական մրցույթի արդյունքում հայտնի են դարձել լավագույն լուսանկարների հեղինակները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնակիցներին մրցանակները հանձնվել են մի քանի անվանակարգերում՝ փողոցային լուսանկարչություն, ճամփորդություն, ճարտարապետություն, մշակույթ, բնաշխարհ, դիմանկար, բնական աշխարհ և վայրի բնություն և այլն: Մրցույթին մասնակցել են թվով 195 երկրից ժամանած պրոֆեսիոնալ լուսանկարիչներ: Աղբյուր՝ shantnews.am …




