Apple-ն ընտրել է iPhone-ով արված լավագույն լուսանկարները

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Apple-ն ընտրել է iPhone-ով արված լավագույն լուսանկարները

Apple ընկերությունը «Նկարված է iPhone-ով» խորագրով մրցույթի արդյունքում ընտրել է 10 լավագույն լուսանկարները: Առաջատարներն ընտրվել են նախագծի մասնակիցների հազարավոր լուսանկարներից:

Հաղթողների աշխատանքները կզարդարեն Apple-ի գովազդային վահանակները: Դրանց հեղինակները կստանան հոնորար, թե որքան, չափը չի նշվում:

Նկարներից ոչ բոլորն են արված եղել նոր iPhone-ով, հաղթողների թվում կան նկարներ, որոնք արված են երկու տարի առաջ թողարկված iPhone 7-ով:

Նախագծի մասնակիցները իրենց նկարները հրապարակել են սոցցանցերում՝ #ShotoniPhone հեշթեգով:

Աղբյուր՝  shantnews.am

 

 

 

Հրապարակող՝

Ամենաթարմ