Լարսի անցակետ
Աղվանի-Տաթև ճանապարհին՝ մերկասառույց, Լարսը բաց է
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն ընդհանուր առմամբ անցանելի են, սակայն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և զգուշությամբ վարել մեքենաները՝ հատկապես մերկասառույցի հատվածներում։ Լարսի անցակետի մասին Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի…
Հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ տեղյակ են՝ դեռ կան հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են Ռուսաստանից վերադառնալ Հայաստան։ «Սիրելի հայրենակիցներ, Տեղյակ ենք, որ դեռ կան հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են Ռուսաստանից վերադառնալ Հայաստան։ Անհրաժեշտ ենք համարում վերստին ընդգծել, որ համավարակի կանխարգելման շրջանակներում Վրաստանի…
ՀՀ քաղաքացիները չեն կարող մուտք գործել Վրաստան. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարություն է տարածել Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ. Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենիք վերադարձող Ռուսաստանի և Վրաստանի…
Փետրվարից Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը․ Դավիթ Անանյան
Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել է կառավարություն: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ հիմա տարբեր գերատեսչությունների կարծիքներն են հավաքում, արդեն ունեն ԱԳՆ-ի տեսակետը։ «Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին, նշանակում կունենանք և փետրվարից արդեն Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը»,-հավելեց նա։ Դավիթ Անանյանը նշեց,…




