Լա Լիգա

  • Սանչոն «Ռեալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

    Սանչոն «Ռեալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

    «Բորուսիայի Դորդմունդ»-ի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն գրավել է եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը: Այս մասին գրում է իսպանական Marca սպորտային պարբերականը: Marca-ն նշում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Անգլիացի ֆուտբոլիստը 2017թ.-ին է «Մանչեսթեր Սիթի»-ից տեղափոխվել գերմանական ակումբ, իսկ ընթացիք մրցաշրջանում խփել է 7 գոլ և դարձել 10 գոլային փոխանցման հեղինակ:

  • Մուրիլյոն՝ Բարսելոնում

    Մուրիլյոն՝ Բարսելոնում

    «Վալենսիա»-ի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոն մինչ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Բարսելոնա»-ում` վարձակալության հիմունքներով: Այս մասին հայտնել է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: «Կապտանռնագույնները» ուզում են, որ Մուրիլյոն փոխարինի վնասվածքներ ստացող Թոմաս Վերմալենին և Սամուել Ումտիտիին: Նշենք, որ Իսպանիայի Պրեմիերայի 16 տուրերից հետո «Բարսելոնա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: