լեռնադահուկային հանգստավայր

  • Ծաղկաձորը՝ ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում

    Ծաղկաձորը՝ ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում

    ТурСтат տուրիստական պորտալը Ձյան համաշխարհային օրվան ընդառաջ ներկայացրել է այս ձմռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում հանգստի և ճանապարհորդությունների համար ԱՊՀ երկրների ամենահանրաճանաչ լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը: ԱՊՀ լավագույն հանգստավայրերը լեռնային դահուկներով և սնոուբորդով սահելու համար Ղազախստանում են, Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում և Ղրղզստանում: ԱՊՀ-ում լեռնադահուկային հանգստավայրերի լավագույնների առաջին տասնյակի մեջ են մտել Շիմբուլակը, Ալթայան Ալպերը և Նուրտաուն Ղազախստանում,…

  • Ճապոնիայում 100-ից ավելի մարդիկ ճոպանողու վրա արգելափակված են մնացել

    Ճապոնիայում 100-ից ավելի մարդիկ ճոպանողու վրա արգելափակված են մնացել

    Ճապոնիայում 160 մարդ ճոպանողու վրա արգելափակված է մնացել: Պատճառը Յամագատա պրեֆեկտուրայում լեռնադահուկային հանգստավայրում էներգահամակարգի աշխատանքում խափանումն է եղել: Ճոպանուղին կանգ է առել էլեկտրահամակարգում խափանման պատճառով տեղի ունեցած  էլեկտրամատակարարման դադարեցման հետևանքով: Մարդիկ մնացել են օդում կախված, սակայն բոլորին հաջողվել է փրկել: Տուժածներ չկան:  

  • Շվեդիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել

    Շվեդիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել

    Շվեդիայում՝ Լոֆսդալեն լեռնադահուկային հանգստավայրից ոչ հեռու 40 ուղևորով ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, հայտնում է Expressen-ը: Միջադեպի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Ենթադրաբար, վթարի պատճառ կարող էին դառնալ եղանակային անբարենպաստ պայմանները: Ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները: