լիդիան արմենիա
Ամուլսարի համար Արփա գետից ջրօգտագործման հայտը պետք է մերժվի․ ՀԲՃ-ն դիմել է նախարարին
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունն առարկություններ է ներկայացրել Արփա գետից Ամուլսարի ծրագրի համար ջրօգտագործման թույլտվություն ստանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հայտին, որն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին։ Այս մասին տեղեկանում ենք ՀԲՃ պաշտոնական կայքից։ Հայաստանին 1,7 միլիան դոլար կտարամդրվի՝ էներգախնայողության ծրագրի համար Ջերմաստիճանային ռեկորդի կրկնություն․ Ավստրալիայում գրանցվել է 50,7 աստիճան, ըստ ցելսիուսի Ստորև ներկայացվում…
Նախարարությունը կրկին մերժել է Լիդիանի ջրօգտագործման հայտը
Շրջակա միջավայրի նախարարությունից 2021թ-ի մարտի 24-ին Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությանը (ՀԲՃ) նամակով հայտնել են, որ ի պատասխան մեր 2021թ-ի մարտի 12-ի նախարարին հասցեագրված բողոքի, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Արփա գետից 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար շրջակա միջավայրի նախարարություն…
«Լիդիանը» հերքում է՝ ընկերության մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները
Լուրեր էին շրջանառվում է, որ «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել, որպեսզի շահագործի Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքերը։ Ընկերությունից արձագանքել են այս լուրին՝ այն անվանելով կեղծ։ ««Լիդիան Արմենիան» ստիպված է արձագանքել ընկերության վերաբերյալ հերթական անհեթեթությանը, որը տեղ է գտել ադրբեջանական մամուլում: Ընդհանրապես Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրի` Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարները մշտապես մտահոգել են Ադրբեջանին, իսկ…
Փաշինյանն ընդունել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենին
Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Ըստ աղբյուրի՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր…
Այսօր տեղի կունենա Lydian-ի լուծարման գործընթացի առաջին դատական նիստը․ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ջերսի կղզում տեղի կունենա օֆշորային Լիդիան Ինտերնեշընլի լուծարման գործընթացի առաջին դատական նիստը, որին կմասնակցեն նաև նրա բաժնետեր կամ վարկատու ընկերություններն ու անհատ քաղաքացի բաժնետերերը։ Անհատ բաժնետերերից իհարկե նաև ցանկություն են հայտնել մասնակցել Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների ներկայացուցիչները։ 2-րդ լուսանկարում կարող եք կարդալ թուրք…
Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները․ ՀԲՃ
Հայաստանի բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել Ամուլսարի վերաբերյալ, որում ասվում է․ «2018թ-ի դեկտեմբերին վարչապետը ջերմուկցիներին ասում էր, որ միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ արդյունքները Քննչական կոմիտեն հրապարակեց 2019թ-ի ամռանը՝ փորձելով դրանք ներկայացնել Լիդիանի համար դրական շեշտադրումներով։ Սակայն այդ ուսումնասիրությունը կարդացած մարդիկ թույլ չտվեցին հանրությանը մոլորեցնել։ Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին…
«Լիդիան Արմենիան» վերաբացում է Գորայքի լաբորատորիան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Lydian Armenia-ի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ ««Լիդիան Արմենիան» հայտարարում է Սյունիքի Գորայք համայնքում նմուշների նախապատրաստման, անալիտիկ, գիտական քիմիական լաբորատորիայի վերաբացման մասին: Լաբորատորիան Գորայքում գործում էր 2007թ.-ից: Ամուլսարի շուրջ տևական ապօրինության հետևանքով լաբորատորիան փակվեց, իսկ աշխատակիցներից շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը: Հենց այստեղ էին իրականացվում անալիտիկ անալիզի համար հորատհանուկների նմուշների նախապատրաստումը…
Ամուլսարի տարածքից հեռացնում են Լիդիան Արմենիայի տնակները (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ամուլսարի տարածքից հեռացնում են Լիդիան Արմենիայի տնակները: Ուղիղ եթերը` Factor TV-ի: https://www.facebook.com/factor.am/videos/720268485225446/?v=720268485225446
Lydian Armenia. Ջերմուկի համայնքապետը ապօրինություն է իրականացնում
Lydian Armenia-ն Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն։ «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները: Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացել, որ…
Լիդիան Արմենիայի նախկին աշխատողները պահանջում են բացել Ամուլսարը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հուլիսի 30-ին, «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում են միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար: Ուղիղ եթերը` news.am-ի:
Կառավարությունը չունի որևէ հիմնավորում՝ Ամուլսարի շուրջ հարցադրումների նոր փուլ պահանջելու. «Լիդիան Արմենիա»
«Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Կառավարությունը չունի որևէ հիմնավորում՝ պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ, քանի որ որևէ այլ ընկերության ՀՀ-ում նման պահանջ չի ներկայացվել «Լիդիան Արմենիա»: Նշվում է, որ Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել: Ստորև ներկայացնում ենք «Լիդիան Արմենիայի» հայտարարությունը՝ «ՀՀ վարչապետը մարտի…
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դատի են տվել կառավարությանը
Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լիդիան Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Հովեսփյանը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում մի շարք աշխատողներով դատի են տվել ՀՀ կառավարությանը. «Մոտ 300 աշխատողից այսօր մնացել է 15-20 աշխատող: Տարբեր ստուգումներ են կատարվել, որ մեր իրավունքները վերականգնվեն, կարողանանք աշխատել, սակայն ոչ մի լուծում մինչ այս պահը չի տրվել: Կառավարությունն…
ՀԲՃ-ն նամակ է ուղարկել Օնտարիոյի դատարան՝ Լիդիանի ցուցմունքներում խեղաթյուրումների վերաբերյալ
Փետրվարի 28-ին Հայկական բնապահպանական ճակատի մի շարք անդամներ գրություն են ուղարկել Օնտարիոյի արդարադատության գերագույն դատարանի սնանկության գործերով դատավոր Ջեֆրի Բ. Մորավեցին, որը քննում է Լիդիան ընկերությունների խմբի՝ սնանկությունից պաշտպանվելու գործը, ինչպես նաև այս գործով սնանկության «մոնիտոր» (կառավարիչ) ճանաչված Alvarez & Marsal ընկերությանը: Այս առնչությամբ ՀԲՃ-ի տարածած հայտարարությունում նաև ասվում է. ««Լիդիան ընկերությունների խումբը օտարերկրյա մի…
Վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը․ հայտարարություն
«Լիդիան Ինթերնյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2020թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագրում 2018 թ. ստուգումների արդյունքում ըստ Տեսչական մարմնի «Լիդիան Արմենիան» խախտել էր ՀՀ օրենսդրության 10…
«Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։ Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը…













