fbpx
Հասարակություն

«Լիդիանը» հերքում է՝ ընկերության մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները

Լուրեր էին շրջանառվում է, որ «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել, որպեսզի շահագործի Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքերը։

Ընկերությունից արձագանքել են այս լուրին՝ այն անվանելով կեղծ։

««Լիդիան Արմենիան» ստիպված է արձագանքել ընկերության վերաբերյալ հերթական անհեթեթությանը, որը տեղ է գտել ադրբեջանական մամուլում: Ընդհանրապես Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրի` Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարները մշտապես մտահոգել են Ադրբեջանին, իսկ ծրագիրը եղել է հարևան երկրի մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ ահա այժմ նրանք լուրեր են տարածում, թե իբր «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հանքերի շահագործման համար: Սա, իհարկե, չունի և երբևէ չի կարող ունենալ որևէ կապ իրականության հետ», – ասված է ընկերության Facebook-ի էջում տեղ գտած հրապարակման մեջ:

«Լիդիան Արմենիան» զավեշտալի է համարել այն որոշ հայաստանյան լրատվականներ տարածել են այս լուրը Հայաստանում։

«Հասկանալի է, որ Ադրբեջանին անհանգստացնում են ներդրումները Հայաստանում, բայց մտահոգիչ է, որ նույնիսկ պատերազմից հետո մեր երկրում դեռ կարող են թիրախավորել միջազգային խոշոր ներդրողին` անտեսելով երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման համար ներդրումների կարևորությունը», – ասված է գրառման վերջում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ