Լիճք
Մեղրիում 99 կտոր հողամաս կճանաչվի հանրային գերակա շահ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ։
Լիճք բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
Լիճքում կառուցվում է 1866 մետրանոց մայթ
Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի մասում կառուցվում է 1866 մետր երկարությամբ մայթ։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-ի էջից։ Ճանապարհը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ Նշվում է, որ շինարարության արժեքը 64 միլիոն 254 հազար դրամ է։ Ճանապարհը կառուցվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ։ Լիճքի համայնքապետ Գնել Գրիգորյանի խոսքով՝ սեպտեմբերի 20-ին սկսված կառուցումը կավարտվի…
Եթե եղբորս չկորցնեի, կրկին կվերադառնայի մարտադաշտ
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մուտքի կամարների մոտ սև ժապավեն է ամրացված, վրան գրված է` «Արսեն 19»: Ես ուղեւորվում եմ Արսենենց տուն, ինձ դիմավորում է Սուսաննան՝ Արսենի հորեղբոր աղջիկը։ Բարձրանում ենք տան երկրորդ հարկ, ասում է, որ ներքևում շատ մարդիկ կան և կխանգարեն մեր զրույցին: Սենյակում մութ է, լամպը փչացել է, չեն հասցրել փոխել։ Ներս է…
Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցը լուսանկարներով
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը: Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են…
1,3 միլիարդ դրամ ներդրմամբ Գավառում դպրոց է վերակառուցում․ Փաշինյանը տեսանյութ է տարածել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում խոսվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման և Երանոսից Լիճք ճանապարհահատվածի հիմնանորոգման մասին։ Դպրոցի դեպքում նշվում է, որ այն սեյսմակայուն է 9 բալ երկրաշարժի դեպքում։ Տեղադրվել են հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչներ։ Կառուցվել են թեքահարթակ ու վերելակ։ Դպրոցի կառուցումից (…
Լիճքից մինչև Մեղրի 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է. ՏԿԵՆ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: «Լիճքից մինչև Մեղրի 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լիճք բնակավայրի խաչմերուկից մինչև Մեղրի 10 կմ երկարությամբ ճանապարհահատվածում (կմ 364+000 – կմ 374+000) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունը։ Հունիսին սկսված շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից…
Պարետի որոշմամբ Մարտունիում և Լիճքում 24 ժամով կարգելվի մի քանի տնտեսվարողների գործունեությունը
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի…
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների պարգևատրումներն ու Լիճքի դպրոցը
Facebook-յան օգտատեր Վանո Կարապետյանը գրում է․ «Սա Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոցն է, որի վերանորոգման համար ԱԺ-ի միջոցով խնդրել էինք 2020 թվականի բյուջեից տրամադրել մոտ 19 մլն. դրամ, սակայն անհիմն պատճառաբանությամբ մերժում ստացանք… Այսօր բանից պարզվում է, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները ստացել են ուշադրություն՝ 113 մլն դրամի պարգևատրում։ Հարգելի՛ ընթերցողներ մնացածը թողնում եմ Ձեր դատին…»։…









