fbpx
Հասարակություն

1,3 միլիարդ դրամ ներդրմամբ Գավառում դպրոց է վերակառուցում․ Փաշինյանը տեսանյութ է տարածել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում խոսվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման և Երանոսից Լիճք ճանապարհահատվածի հիմնանորոգման մասին։

Դպրոցի դեպքում նշվում է, որ այն սեյսմակայուն է 9 բալ երկրաշարժի դեպքում։ Տեղադրվել են հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչներ։ Կառուցվել են թեքահարթակ ու վերելակ։ Դպրոցի կառուցումից ( 1970 թվական ) ի վեր այն հիմնովին վերակառուցվում է առաջին անգամ։ Ներդրվել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ։

Ճանապարհահատվածի մասով ասվում է, որ այն ունի 7 կիլոմետր երկարություն։ Հիմնանորոգման պայմանագրային արժեքը 637 միլիոն 500 հազար դրամ է։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2705247309795647?__cft__[0]=AZUBwRcPj3Qv_CSeTEj4BhcUwOfPbHikPug-b5Hm44A54RtWCwOQ6S3GVkJo38w9_MPlO7PX5P81w2qtJacZ0HKXCCO-cuBne2FCFB6gSlOn5-NQqqqB4AWL_RcXuIpEx5VCY4VoSj7nlksu8OCJa6OGIDJSElK9rCcJ7mYa_GhagY_Q5x4o-zNknb9uYytlpyg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ