Լին Թրեյսի

  • ԱՄՆ դեսպանը բարձրացրել է ԼՂՀ տեղահանվածների հարցը

    ԱՄՆ դեսպանը բարձրացրել է ԼՂՀ տեղահանվածների հարցը

    ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանին՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։ Դեսպանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ծավալված հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ու նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միացյալ Նահանգների ջանքերին։

  • Հայաստանը դարձել է NASA-ի GLOBE ծրագրի անդամ

    Հայաստանը դարձել է NASA-ի GLOBE ծրագրի անդամ

    Հայաստանի Հանրապետությունն արդեն 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կիրականացնի կայուն ծրագիր գիտության և կրթության ոլորտում՝ ԱՄՆ-ում գտնվող GLOBE-ի իրականացման գրասենյակի (GIO) և Չեխիայում տեղակայված GLOBE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային համակարգող գրասենյակի աջակցությամբ: Հայաստա՛ն, բարի գալուստ GLOBE…

  • Նախագահ Սարգսյանը ԱՄՆ անկախության օրվան ընդառաջ այցելել է դեսպան Թրեյսիին

    Նախագահ Սարգսյանը ԱՄՆ անկախության օրվան ընդառաջ այցելել է դեսպան Թրեյսիին

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին և հանձին նրա՝ դեսպանության անձնակազմին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ: Զրուցակիցները մտքեր…

  • ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը

    ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը

    ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը մասնակցել են նոր Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման վերջին դասընթացին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վերապատրաստումն իրականացրել են ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած փորձագետները։ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է…

  • Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների թիվն ավելանում է. Ավանեսյան

    Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների թիվն ավելանում է. Ավանեսյան

    ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար` կարևորելով ԱՄՆ-ի ցուցաբերած ուշադրությունն ու մարտահրավերների դեմ միասնական պայքարելու աջակցությունը թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ համավարակի ամբողջ ընթացքում: Դեսպան Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալելոյին…

  • Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

    Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Կանանց միջազգային տոնը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Կանանց միջազգային տոնը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։ Դրան կից գրված է․ «ԱՄՆ դեսպանատան և դեսպան Թրեյսիի շնորհավորանքները Կանանց միջազգային օրվա առթիվ»։ https://www.facebook.com/217655292672/videos/432416007984229?__cft__%5B0%5D=AZWks9cys43Shd3vrxkzQEhVIcTGhDORua0AHEbg1HfSdNUyqyBYrnQTcHpuG9B7FOxbDwwGZxzy_Vx_cOa3a0tm4wBj9-JX7RvGQhW_56LIK4gchDNU-dlQoZeoZCv4Hf18qUpo2rXYfsXvXCTf-S6h

  • Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը․ Լին Թրեյսիի հոդվածը

    Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը․ Լին Թրեյսիի հոդվածը

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» վերնագրով հոդված է հրապարակել։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։ Իր…

  • Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

    Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

    Հայաստանի Հանրապետության ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին նաև դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը և քաղաքատնտեսական հարցերով պատասխանատու Քիմ Զափֆելը, հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Անդրադառնալով պատերազմի հետևանքով առկա առաջնային խնդիրներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել…

  • Վահան Քերոբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանինի

    Վահան Քերոբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանինի

    Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ տնտեսական զարգացմանն ու անվտանգությանն աջակցելու իր հանձնառությանը։ Դեսպան Թրեյսին հանդիպեց ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունն ու շարունակական գործընկերությունը։ ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերին, այդ թվում՝ զբասաշրջության, գյուղատնտեսության, բիզնեսի կանոնակարգման, ջրային պաշարների…

  • ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները

    ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները

    ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։ Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից…

  • Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

    Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

    Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիրառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը: Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում, հատուկ ընդգծել գործողություններում…

  • Արսեն Թորոսյանը և ՀՀ -ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Քովիդ19-ի և պատերազմի հետևանքով ոլորտում ծագած խնդիրները

    Արսեն Թորոսյանը և ՀՀ -ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Քովիդ19-ի և պատերազմի հետևանքով ոլորտում ծագած խնդիրները

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական կացությունը, ծագած խնդիրները և այդ ուղղությամբ համագործակցության հարցերը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար, նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ օգնությամբ տրամադրված բոլոր սարքերը, պարագաներն ու…

  • Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

    Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և մասնավորապես մտահոգություն հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ: Հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին…

  • Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

    Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

    Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին: «Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել…