fbpx
Գիտություն

Հայաստանը դարձել է NASA-ի GLOBE ծրագրի անդամ

Հայաստանի Հանրապետությունն արդեն 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կիրականացնի կայուն ծրագիր գիտության և կրթության ոլորտում՝ ԱՄՆ-ում գտնվող GLOBE-ի իրականացման գրասենյակի (GIO) և Չեխիայում տեղակայված GLOBE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային համակարգող գրասենյակի աջակցությամբ:

Հայաստա՛ն, բարի գալուստ GLOBE ազգերի ընտանիք», – նշել է GLOBE-ի իրականացման գրասենյակի տնօրեն, դոկտոր Թոնի Մերֆին:

GLOBE ծրագրին ՀՀ մասնակցության մասին խոսել են նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ վերջերս կայացած հանդիպման ընթացքում։

Դեսպան Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում:

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ