Լիվերպու

  • «Լիվերպուլը» նպատակ ունի 1 տարով երկարաձգելու հարձակվողներ Սադիո Մանեի և Ռոբերտո Ֆիրմինոյի պայմանագրերի ժամկետը: Այս մասին հայտնել է Liverpool Echo-ն: Ըստ աղբյուրի՝ ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ պայմանագիրը 4 տարով երկարաձգելուց հետո ցանկանում է թիմում պահել նաև սենեգալցի և բրազիլացի ռմբարկուներին:    

    Լիվերպուլը իր հարձակվողների ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել
  • «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները որոշել է, թե որ ակումբում  կշարունակի կարիերան: Ֆուտբոլիստը ընդունել է «Չելսիի» առաջարկը, երբ «Լիվերպուլի» ղեկավարությունը տեղեկացրել է նրան, որ չի կարող իրականացնել իր տեղափոխությունը: Ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 60 միլիոն եվրո: Պայմանագիրը կնքվելու է 5 տարի ժամկետով Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

    Վերները որոշել է` որ ակումբում կշարունակի կարիերան
  • «Լիվերպուլը» պատրաստվում է բարելավվել Սադիոն Մանեի աշխատավարձի չափը: Այս դեպքում հնարավոր է, որ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ: Հայտնենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Մանեն հնարավոր է տեղափոխվի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Football Insider-ը:      

    Հավանական է, որ Մանեն կերկարաձգի պայմանագիրը Լիվերպուլի հետ
  • Անգլիայի հավաքականի՝ 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։ Ռահիմ Սթերլինգը և Հարի Քեյնը ևս հավակնում էին այս տիտղոսին: 2019 թվականին 29-ամյա կիսապաշտպանը ազգային թիմի կազմում մասնակցել է 7 հանդիպման: Անգլիայի ընտրանու հետ դարձել է Ազգերի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր:

    Լիվերպուլի կիսապաշտպանը՝ Անգլիայի հավաքականի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
  • «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլի» հետ առաջին հանդիպումից առաջ հայտարարել է, որ չի սիրում խաղալ «Էնֆիլդ» մարզադաշտում: «Եթե հարցնեք, թե ինձ համար որ մարզադաշտում խաղալն է ամենաահավորը, կպատասխանեմ, որ «Էնֆիլդում»: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի սիրելի մրցակից և ունի մրցակից, որի դեմ չի ցանկանում խաղալ: Երբ ես հանդես էի գալիս «Չելսիում», «Լիվերպուլն»…

    Ռոբեն. Ինձ համար ամենաահավորն Էնֆիլդում խաղալն է