ԼՂՀ
Զոհրաբ Մնացականյանի հետ այս պահին ԼՂՀ կարգավորման հարցը չենք քննարկում. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում ինչ-որ բան են քննարկում: Լուսանկարին կից Զոհրաբյանը գրել է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այս պահին ԼՂՀ կարգավորման հարցը չենք քննարկում։ Ու ոչ էլ թե ինչո՞ւ են Ադրբեջանում ինքնաբուխ ատում ինձ»:…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին
Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի…
Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին․ նոր մանրամասներ
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից: Հայ դատի հանձնախմբի կողմից թվիթերյան էջում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, որ Ալիևը…
Հայաստանը պատասխանել է Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ ԼՂՀ-ի վերաբերյալ հայտարարությանը
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին։ Ուկրաինան իր քաղաքացիներին կոչ է արել ԼՂՀ այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի օրենսդրությամբ Այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը,…
Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանանին: Շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝ նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առչվող…
ԼՂՀ-ից զինված զորք է եկել․ ինչ է հաստատում և հերքում Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում
Մարտի 1-ի քրեական գործով վկայի կարագավիճակով ՀՔԾ հրավիրված և ցուցմունք տված Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքնությունը ամբողջությամբ հրապարակվել է։ Ծավալուն հարցաքննությունից առանձնացրել ենք գործին վերաբերող մի շարք փաստեր, որոնք հաստատում կամ հերքում է գեներալ-մայորը։ Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում հաստատում է․ 1. Փետրվարի 24-ին ԼՂՀ-ից Երևան է եկել մոտ 300 զինծառայող, այնուհետև՝ ևս 400: Սամվել Կարապետյանի ցուցմունքով՝…
Արցախին տրամադրելիք օգնության չափը դեռ չի հստակեցվել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ-ը դեռևս չի հստակեցրել Արցախին տրամադրելիք օգնության չափը: Այս մասին Tert.am-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ անդրադառնալով այն լուրերին, որ օգնությունը կրճատվել է: «2001-ից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել HALO Trust կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների իրականացման համար: Բյուջետային գործընթացի բնույթով պայմանավորված այս տարվա համար հատկացվող…
Ջիվան Ղահրամանյանը պաշտոն է ստացել Արցախում
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն՝ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին, տեղեկացնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Սույն թվականի հուլիսի 27-ին անձնագրային…
Արցախում քննարկվել են Համահայկական 7-րդ խաղերի սպասարկման աշխատանքները
Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Երկրի ղեկավարը կարևորել է սպասարկման աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք խաղերի պատշաճ անցկացման կարևոր բաղադրամասերից են:
Արցախի նախագահը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի անունը։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/393418837968424?__xts__[0]=68.ARA-f–rXXyD3Onl8WuP2SrUP8RVB7L8ZNpM4VW2JTeMJkhAy9Ef86Fj10CCKjy4N84TDRqT7vhIA4_OzjTjRlmywBVy7-bfJlTGw8aVvq_2PSFzfoy1n-mbWiVHtJWzeJ0hJnnJ544xLolTzFX59uY9vWkHG86yNlfE0n_PcynqxK5KPIiSNAaYEUIZyjz6G0MLPZ4To8_p-fzcDReak4qmT0TiGg7ZwpPtMGDKBhKdaf5hmyXgJNSIbdvuKIFipG1CVmDBUDfAEqKlUaJ4X-Ln_9e4QjzQtwrcHO41pgg8CZpMw3SJp4RlbpvWDRu7O3_-V95pDvGExkI9Vrc&__tn__=-R
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել մի շարք օրենքներ։ Հուլիսի 17-ին նախագահը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում…
Բակո Սահակյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ՝ հուլիսի 4-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։
Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը. Սամվել Բաբայան
ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կոչը՝ «Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաև հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով և զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի վեհ սկզբունքներով։ Սա այնքան համոզիչ էր…
Վիեննայում մեկնարկում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Այս պահին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Որպես այդպիսին, այս հանդիպումը պաշտոնական առաջին բանակցություններն են։ Տեղում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Նախ կկայանա ընդլայնված կազմով հանդիպումը,…















