ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներ
Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են անցկացրել հունիսի 1-ին` Քիշնևում: Հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունները`…

