Լյուքսեմբուրգ
Հայաստանի արտաքին քաղաքականության երկակիությունը և դիվանագիտական ընդարձակումը 2024 թ.-ին
2024 թ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը նշանավորվեց մի կողմից դիվանագիտական կապերի ընդլայնմամբ, մյուս կողմից՝ հիմնարար չլուծված խնդիրներով, որոնք առավելապես կապված են տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և մարդու իրավունքների պաշտպանության հետ, ինչպես նաև աշխարհաքաղաքական ուղղվածությանը։ Հայաստանի դիվանագիտական գործողությունների ծավալումն, ինչպես նաև որոշ սկզբունքային հարցերի հանդեպ բացթողումները, առանձնանում են որպես արտաքին հարաբերությունների երկկողմանի բնույթի արտահայտություն։ Հիշարժան է, որ 2024-ին…
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների խախտումները
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների խախտումները և կոչ անում անհապաղ ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։ Բանաձևում անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների խախտումներին և ժողովրդավարական գործընթացների սահմանափակմանը Ադրբեջանում: Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող սահմանափակումները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության…
Լյուքսեմբուրգը Բաքվից պահանջում է անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին. Վիզլեր
Լյուքսեմբուրգը պահանջում է, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և համապարփակ տեղեկատվություն տրամադրի բոլոր անհետ կորածների մասին, ելույթ ունենալով ԱԺ նիստերի դահլիճում՝ այսօր հայտարարեց Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը: «Արդարությունը և մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ լինեն՝ առանց որևէ հետաձգման, և սա պահանջ է, որ ընտանիքները ստանան պատասխաններ», – ասաց Վիզլերը։…
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցելու բանաձև
Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանությունից: «Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային…
Միրզոյանը ժամանել է Լյուքսեմբուրգ․ օրակարգում տարածաշրջանային թեմաներ են
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Այցը մեկնարկել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ում, որտեղ ՀՀ ԱԳ նախարարին ողջունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ:
Ժոտան բաց կթողնի ԱԱ-2022-ը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ պորտուգալացի հարձակվող Դիոգո Ջոտան չի հասցնի վերականգնվել մկանային վնասվածքից մինչ ԱԱ-2022-ը։ Պորտուգալացի հարձակվողը ստիպված կլինի բաց թողնել աշխարհի առաջնությունը։ Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է A խմբում՝ Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Սերբիայի հավաքականների հետ:
Լյուքսեմբուրգը մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով
Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Այս մասին գրառում է հրապարակվել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջը: «Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից»,- ասված է հրապարակման մեջ:
Նախագահի շնորհավորական ուղերձը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը չի մոռացել այն անգնահատելի քաղաքական աջակցությունը, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում։ Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են տարբեր ոլորտներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք…
Արարատ Միրզոյանը 2 օրով մեկնում է Լյուքսեմբուրգ
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-ից 26-ն աշխատանաքային այցով լինելու է Լյուքսեմբուրքի Մեծ Դքսությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Ըստ աղբյուրի՝ Միրզոյանն այցելելու է նաև Լյուքսեմբուրգի համալսարան։
Սերոժ Թիթիզյանը տեղափոխվել է Լյուքսեմբուրգի Կերենգ 97 ակումբ
«Արարատի» և ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ 21-ամյա Սերոժ Թիթիզյանը կարիերան կշարունակի Լյուքսեմբուրգի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կերենգ 97» ակումբում։ Սերոժ Թիթիզյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև ֆրանսիական երրորդ լիգան ներկայացնող «Սարգեմին» ակումբում:
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում
Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովը հայտնել է, որ Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ: «Հանդիպմանը երկուստեք կարևորվեց քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաև խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված և անաչառ…
Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ հարաբերությունների զարգացումը․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավիե Բետելին՝ երկրի ազգային տոնի առթիվ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի կառավարության անդամներին հղել ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության ու զարգացման լավագույն մաղթանքներ՝…
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ «Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները վտանգավոր և տագնապալի են։ Անհրաժեշտ է իրավիճակի անհապաղ դեէսկալացիա։ Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։
Դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Դուքս Հենրի Ալբերտին
Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրի Ալբերտին: Այս մասին Բալայանը գրել է Facebook-ի իր էջում: «Իմ հավատարմագրերն եմ հանձնել Նորին Մեծություն Լյուքսեմբուրգի Մեծ դքսին: Շատ տպավորված եմ Հայաստանի, նրա պատմության և ավանդույթների մասին Դքսի իմացությամբ»,- գրել է Բալայանը: Դեսպանը հույս է հայտնել, որ երկկողմ աշխատանքներ կիրականացվեն բազմակողմ համագործակցության…
Կարևոր է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը․ Բալայան
նախօրեին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը բանաձև էր ընդունել, որով դատապարտել էր Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները։ Դրա վերաբերյալ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում գրել է․ «Առանց ավելորդ համեստության՝ Լյուքսեմբուրգի բոլոր քաղաքական ուժերի հետ Հայաստանի նոր պատվավոր հյուպատոսի Տաթև Մանուկյանի ակտիվ, համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքը։ Հիշեցնեմ, որ…